«Ոսկե ծիրան» կինոփառատոն
11.07.2018

 

«Ոսկե ծիրանը»  միջազգային կինոփառատոն է, որը տեղի է ունենում հուլիսին՝ Երևանում։ «Ոսկե ծիրան» է կոչվում նաև փառատոնի գլխավոր մրցանակը։ Փառատոնը, որը ստեղծվել է 2004թ․, երկրի միակ կինոփառատոնն է և միտված է դառնալու միջազգային մեծ իրադարձություն Կովկասում։ Ի դեպ, ծիրանը  (լատիներեն՝ Prunus armeniaca) ազգային միրգ է համարվում, ըստ ավանդույթի՝ ունի հայկական ծագում։

Փառատոնը հիմնականում տեղի է ունենում ամենամեծ կինոսրահում, Մոսկվա կինոթատրոնում, հատկապես՝ բացման և փակման, մրցանակների հանձնման արարողությունները։ Ֆիլմերը ցուցադրվում են երեք կինոթատրոններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի անվան Երևանի տիկնիկային թատրոնում։

«Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնը շեշտը դնում է ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի վրա։ Հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, միջազգային կինոփառատոնը ներկայացնում է ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի հատուկ ծրագիր։ Ծրագիրը, որը ներառում է 15 ֆրանկոֆոն ֆիլմեր, հովանավորվում է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Երևանում Կանադայի հյուպատոսության կողմից։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆրանկոֆոն ծրագիրը սկսվեց  Վալերի Մասադյանի «Միլլա» ֆիլմի պաշտպանությամբ, իսկ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի «Վիլլա» ֆիլմի ցուցադրությունն ազդարարեց փառատոնի բացումը։

 
   «Ոսկե ծիրան» կինոփառատոն