Հայաստան. ճանապարհորդություն դեպի քրիստոնեության արմատներ
28.02.2018

Ի հակադրություն անբարենպաստ բնությանն ու պատմությանը, քրիստոնեական հավատը եղել է հայկական ինքնության իրական շաղախը: Այցելեք եկեղեցիներով և վանքերով առանձնացող այս անկլավային երկիր՝ Հայաստան:

Եկեղեցիների և վանքերի ճնշող մեծամասնությունը գտնվում են բնության գրկում, հարթավայրերի եզրերին սեղմված, բազմած մոլախոտերով շրջապատված բլուրներին, իսկ լավագույն դեպքում մի լքված գյուղի նեղ փողոցի վերջում՝ ծածկված բարդու տերևներով:

Վարդենիսի լեռների կանաչում կորած Ծաղկասար վանքը մեկն է այն հերոսական ավերակներից, որոնց կարելի հասնել միայն վայրի վարդերի և պտղատու ծառերի միջով երկար քայլարշավից հետո: Վերելքը տեղի է ունենում սալորների և նույն ճյուղից կախված կանաչ տանձերի շրշյունի ուղեկցությամբ: Հետո բացահայտում ենք X դարի եկեղեցիների խումբ՝ իրենց դեռևս անվեհեր գմբեթով: Վաչիկ Սիմոնյանը, ով արդեն 30 տարի է պահպանում է այդ տեղանքը, օրն անցկացնում է մի կաղնու ստվերի տակ, հագին մի հնամաշ բաճկոն:

Այս տեղը, որը հապճեպորեն լքվել է տասնհինգերորդ դարի սկզբին Լենկ Թեմուրի հորդաների ներխուժումից առաջ, լի է թաղված գանձերի մասին լեգենդներով: Ըստ ավանդույթի՝ գանձերը հաճախ թաքցնում էին խաչազարդ քարե մեծ սալիկների՝ խաչքարերի տակ, և Վաչիկը  բազմիցս հայտնաբերել է դրանցից մի քանիսը կողոպտիչների կողմից շրջված:

Դրանցից կարելի է տեսնել եկեղեցիների շուրջ կամ գերեզմանոցներում, թաղված վանքերի պատերի կամ կամուրջների եզրապատերի մեջ, քանդակված մասը միշտ դեպի արևելք ուղղված: Պատրաստված լինելով զոհվածի հոգու փրկության, ռազմական հաղթանակի կամ ինչ-որ պատմական իրադարձության առիթով՝ խաչքարերը մարմնավորում են խաչի երկրպագությունը, խորհրդանշում են քրիստոնեական և հայկական մշակութային ինքնության պահպանումը:

Ենթադրվում է, որ խաչքարերը հայտնվել են IX դարում:  Դրանք նախապատվության սկզբունքով պատկերում են խաչը որպես հարության և հավերժական կյանքի խորհրդանիշ, մի կենաց ծառ՝ բողբոջող ճյուղերով  և երկար արմատներով. Քրիստոսը հազվադեպ է պատկերվում, իսկ երբ պատկերվում է, կարծես թե չի տանջվում, նա պարզապես «տեղադրված» է խաչին, իսկ նրա արյունը պատկերված է խաղողի վազի կամ նռան տեսքով:

Հայաստանում կա այսպիսի ևս 40 000 հրաշալիք:

 

   Հայաստան. ճանապարհորդություն դեպի քրիստոնեության արմատներ