Ֆրանկոֆոն ֆիլմերի երկրորդ փառատոնը
10.03.2018

2018թ. Ֆրանկոֆոնիային նվիրված օրերի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի երկրորդ փառատոնը, որը տեղի կունենա մարտի 12-ից 18-ը  Մոսկվա կինոթատրոնում:

Ծրագրով նախատեսվում են 2013-2017 թթ. նկարահանված բոլոր ժանրերը ներկայացնող տարբեր ֆիլմերի ցուցադրություններ՝ կատակերգություններ, դրամաներ, անիմացիոն ֆիլմեր  և այլն:

Ընդհանուր առմամբ կցուցադրվի 9 ֆիլմ: Ֆիլմերը կլինեն ֆրանսերենով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով:


Մուտքն ազատ է:

Իմանալ ավելին goo.gl/kH97cZ

   Ֆրանկոֆոն ֆիլմերի երկրորդ փառատոնը