Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
26.11.2017

Նոյեմբերի 25-ին Փարիզում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովի նստաշրջանին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների և կառավարությունների, ինչպես նաև ՖՄԿ գործընկեր կազմակերպությունների  ղեկավարների գլխավորած պատվիրակությունները:

Մադագասկարի՝ ներկայումս  ՖՄԿ նախագահող երկրի արտաքին գործերի նախարար Հենրի Ռաբարի-Նժական և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ներկայացրել են նախորդ Նախարարական համաժողովից հետո կատարված աշխատանքները լուսաբանող զեկույցներ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային կարևորության, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի օրակարգի հետ կապված հարցեր:

 

   Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին