Մադագասկարի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ելույթը Ֆրանկոֆոնիայի 34-րդ Նախարարական խորհրդաժողովի բացմանը
25.11.2017

Տիկնա՛յք և պարոնա՛յք նախարարներ, պատվիրակությունների ղեկավարնե՛ր,

Տիկի՛ն Գլխավոր քարտուղար,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախքան իմ առաջարկություններին անդրադառնալը, կցանկանայի ձեզ բարի գալուստ  մաղթել և իմ երախտագիտությունը հայտնել Փարիզում տեղի ունեցող նախարարական 34-րդ խորհրդաժողովին ներկա գտնվելու համար։ Ձեր ներկայությունը այս խորհրդաժողովին փաստում է այն կարևորության մասին, որը վերջինս ունի ձեզ համար, և այս ամենը ի հեճուկս ձեր բազմաթիվ պարտավորությունների և վերջին շրջանում կազմակերպությունում տեղ գտած փոփոխությունների։ Նախ և առաջ, եկե՛ք  մեկ րոպե լռությամբ հարգենք ամբողջ աշխարհում և հատկապես ֆրանկոֆոն տարածությունում բռնություններին, պատերազմներին, ահաբեկչություններին զոհ դարձած բոլոր մարդկանց հիշատակը։ Ողջունում եմ Նոր Կալեդոնիայի, Արգենտինայի, Օնտարիոյի և Կորեայի պատվիրակություններին, ովքեր նախորդ տարվա նոյեմբերին ասոցացված անդամի կամ դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո առաջին անգամ մասնակցում են  մեր աշխատանքներին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ֆրանսիայի իշխանություններին մեր խորհրդաժողովը հյուրընկալելու համար։

Կցանկանայի խոսքս ուղղել նաև Տոգոյի իշնանություններին՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված Խորհրդաժողովը Լոմեում հյուրընկալելուց հրաժարվելու որոշումը ողջունելու նպատակով։ Չեմ համարձակվում չափել մինչ այժմ գործադրված բոլոր ջանքերը: Մշտապես կարող եք ակնկալել ֆրանկոֆոն մեծ ընտանիքի աջակցությունը։ Սրանով է պայմանավորված Լոմեում նախատեսված խորհրդաժողովի թեման անփոփոխ թողնելու մեր որոշումը։

Ցանկանում եմ նաև արժանին մատուցել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին ու նրա ողջ անձնակազմին, ի նպաստ մեր կազմակերպության նրանց նվիրման համար։ Ինձ հայտնի է միջազգային ատյաններում Ֆրանկոֆոնիայի առաջնորդությունը հաստատելու ձեր կամքը և երախտապարտ եմ Ձեզ դրա համար։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

1992թ․ Փարիզում տեղի ունեցած մեր առաջին խորհրդաժողովից հետո, մեր ատյանը մշտապես թիրախավորել է միջազգային  մարտահրավերները, և այս հանգամանքը փաստում է միջազգային ասպարեզում իր ներկայությունը ամրապնդելու ֆրանկոֆոն համայնքի ցանկության մասին։

Տարիներ շարունակ Ֆրանկոֆոնիան չի դադարել լինել աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին լուծումներ փնտրելու առաջատարը։ Այս բոլոր հանդիպումների ընթացքում Ֆրանկոֆոնիան  առաջ է քաշել որոշակի մտքեր ու առաջարկել է ռեալիստական և իրագործելի այլընտրանքային լուծումներ խաղաղության և զարգացման վերջնական նպատակին հասնելու ճանապարհին։

Այս տեսանկյունից, ես ողջունում եմ Տոգոյի իշխանությունների որոշումը այս խորհրդաժողովի համար այնպիսի կարևոր թեմա ընտրելու համար, ինչպիսին է  «Նոր՝ կապույտ, կանաչ տնտեսությունները, աճի, շարժիչ ուժը, հարստության ստեղծման գործընթացը, սոցիալական ինտեգրումը և կայուն զարգացումը»։ Ավելին քան մի պարզ տեսլական։ Այս թեման խրախուսում է մեզ ստանձնել ավելի իրական պարտավորություններ, եթե մենք ձգտում ենք ապագա սերունդներին թողնել ավելի լավ աշխարհ: Դա ենթադրում է աշխատել աշխարհի փոխակերպման համար, օգտագործելով այդ նոր տնտեսությունները, այս բնական կապիտալը այնպես, որ բոլորը կարողանան կիսել կայուն, արդար եւ արդարացի զարգացման պտուղները:

Շատերը գիտեն, որ կանաչ և կապույտ զարգացման ձևաչափերին անցնելը և շրջակա միջավայրի նկատմամբ խնամքը տարբեր միջազգային օրակարգերում խիստ հրամայական է: Այս ձգտումները իսկապես արտացոլվում են Կայուն զարգացման նպատակներում (SDGs)՝ արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի վերաբերյալ 8-րդ,  խելամիտ սպառման և արտադրության վերաբերյալ 12-րդ և օվկիանոսների պահպանման վերաբերյալ 14-րդ նպատակների միջոցով: Այս նոր տնտեսություններին անցումը կոչված է ընդլայնելու տնտեսական աճի և աղքատության կրճատմանն ուղղված ջանքերը, թույլ տալով իրականացնել շրջակա միջավայրի և օվկիանոսի ավելի պատասխանատու կառավարում:

Պետք է հաղթահարել մի շարք կարևոր մարտահրավերներ  այդ նոր տնտեսությունների բարիքներից օգտվելու համար, անկախ վերջիններիս գույներից: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ նախադրյալներից մեկը շրջակա միջավայրի պահպանումն է, բնական ռեսուրսների և բնական կապիտալի կայուն օգտագործումը:

Ես կոչ եմ անում Ֆրանկոֆոնիայի անդամ բոլոր  երկրներին համագործակցել և խրախուսել բնական ռեսուրսների ռացիոնալ շահագործմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք կարող են երկրների և բնակչության համար կայուն աճի աղբյուր լինել:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես համոզված եմ, որ կապույտ և կանաչ տնտեսությանն անցումից ակնկալվող արդյունքներից օգտվելու համար մենք պետք է հետևենք տնտեսության բազմազանությանը, աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և ավելի մեծ սոցիալական հավասարության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը: Ես կոչ եմ անում  շահագրգիռ բոլոր կողմերին, և հատկապես ՖՄԿ-ին, ներդրումները կատարել ավելի նպատակային՝ տնտեսության ոլորտները ավելի էկոլոգիական դարձնելու համար։

Նախքան իմ առաջարկություններն ավարտելը, ես կցանկանայի ընդգծել, որ այս խորհրդաժողովը մեզ թույլ կտա  հետևել Անտանանարիվոյում ստանձնած պարտավորությունների կատարմանը, բայց, առաջին հերթին, ավելի հստակեցնել այն քաղաքական պարտավորությունները, որոնք մեզ կապում են միմյանց: Ֆրանկոֆոն տարածությունում տիրող քաղաքական, անվտանգային եւ տնտեսական իրավիճակի էվոլյուցիան պատճառ է դառնում, որ մենք  ծարավ լինենք մի այնպիսի ֆրանկոֆոնիայի, որն ավելի քան երբևէ աջակցող, հետևողական և պատասխանատու է ժողովրդավարության, անապահովության և կլիմայի փոփոխության, կայուն զարգացման մարտահրավերների նկատմամբ։ Այդ ուղերձը աշխարհին հղվում է ՖՄԿ գլխավոր քարտուղարի շուրթերով:

Նախքան մեր աշխատանքները սկսելը, ես կցանկանայի ձեզ հիշեցնել, որ ավանդույթի համաձայն, Մադագասկարի նախագահության ներքո գտնվող խորհրդաժողովի բյուրոյի կազմը  Անտանանարիվոյի մեր նիստի ժամանակ թարմացվել է: Փոխնախագահների պարտականությունները ստանձնել են Գվինեան և Ռումինիան: Բելգիան, որը ստանձնում է գլխավոր զեկուցողի պարտականությունները, վաղը խորհրդաժողովի վերջում կամփոփի մեր աշխատանքների ընթացքում կայացված հիմնական որոշումները:

Այսպիսով 34-րդ Նախարարական խորհրդաժողովը  հայտարարում եմ բացված։

Շնորհակալություն։

   Մադագասկարի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ելույթը Ֆրանկոֆոնիայի 34-րդ Նախարարական խորհրդաժողովի բացմանը