Հայաստանում ընթանում է Պատանի ֆրանկոֆոնների երկրորդ ազգային փառատոնը
28.03.2018

Պատանի ֆրանկոֆոնների երկրորդ ազգային փառատոնն ընթանում է Եվրոպայի և Ասիայի միջև տեղակայված արևոտ և բարձրագագաթ լեռներով շրջապատված մի երկրում՝ Հայաստանում։ Ջերմ բարեկամությունից և հաջողված գործընկերությունից սկիզբ առած փառատոնը, 2017 թվականին ստանալով «10-ից 10»  անվանումը, շարունակում է անհավանական արկածը։
 

Պատմությունը

Drameducation-ի, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, Լուսինե Աբգարյանը և Անի Ջանիկյանը մի անհավանական արկած են սկսում, որը միավորում է ֆրանսերենի և թատրոնի հանդեպ տածած սիրով առաջնորդվող տասնյակ ուսուցիչների և հարյուրավոր դպրոցականների։ Բազմաթիվ զրույցներից և փորձի փոխանակումներից հետո, մարտ ամսին Հայաստանում տեղի է ունենում  ֆրանկոֆոն առաջին փառատոնը։ Առաջին փառատոնի  թողարկումը հաջողությամբ պսակվեց․  մասնակցեցին 13-17 տարեկան շուրջ 150 աշակերտներ Երևանից, Գյումրիից, Չարենցավանից, Ախուրյանից և Մասիսից: 2018 թվականին կազմակերպիչները որոշեցին կրկնապատկել հաջողությունը՝ փառատոնն առավել մեծ մասշտաբով կազմակերպելով։ Ավելի քան 20 ուսուցիչներ «10-ից 10»-ի պիեսների շուրջ իրենց աշակերտների հետ աշխատելու և փառատոնին մասնակցելու մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին։ Նրանց իրենց ստեղծագործական գործունեությունում աջակցելու նպատակով Իրիս Մունոսը Երևանում և Գյումրիում  վարպետության երկու դաս է անցկացրել՝ տրամադրելով նաև աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ 
 
Ծրագիր


 









































Մասնակցության պայմաններ
 
 
Փառատոնը բաց է Հայաստանի բոլոր երիտասարդ թատերասերների, դպրոցական կամ ոչ դպրոցական խմբերի համար:
  • Մասնակիցները պետք է լինեն 13-ից 19 տարեկան
  • Թատերախմբում կարող են լինել 5-ից 10 դերասան
  • Բոլոր մասնակիցները կարող են  ընտրել «10-ից 10»-ի հավաքածուի պիեսներից որևէ մեկը
 
Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը․ հերթը ձերն է
 
2018 թվականի մարտի 30-ին և 31-ին Գյումրիի Դրամատիկական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պատանի ֆրանկոֆոնների թատրոնի երկրորդ ազգային փառատոնը։
Սա  հերթական առիթն է ձեզ շնորհակալություն հայտնելու առաջին փառատոնի նկատմամբ ցուցաբերած ոգևորվածության և ձեր մասնակցության համար և ձեզ կրկին շնորհավորելու ներկայացված բեմադրությունների բարձր որակի համար։
 
Սա նաև առիթ է Հայաստանի պատանի ֆրանկոֆոնների թատրոնի ազգային փառատոնի և Drameducation-ի՝ Լեհաստանի Ֆրանկոֆոն թատրոնի միջազգային կենտրոնի միջև արդյունավետ և նույնքան էլ հաճելի համագործակցությունը վերսկսելու համար։  Լեհաստանի Ֆրանկոֆոն թատրոնի միջազգային կենտրոնն այս տարի ևս մասնակիցներին առաջարկում է «10-ից 10»-ի հատուկ ֆրանսերեն ուսումնասիրող պատանիների համար գրված պիեսներ։ 
 
Ավելին իմանալու համար հետևեք հղմանը:
 
   Հայաստանում ընթանում է Պատանի ֆրանկոֆոնների  երկրորդ  ազգային փառատոնը