Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի ֆրանկոֆոն ուսանողների՝ «Տարբեր միասին» խորագիրը կրող փառատոնին մասնակցության հայտագրման արդյունքները
06.06.2018

Ընտրական հանձնաժողովը, որը նիստ էր գումարել 2018 հունիսի 4-ին, որոշում է կայացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի ֆրանկոֆոն ուսանողների՝ «Տարբեր միասին» խորագիրը կրող փառատոնին մասնակցող  ուսանողների ցանկի վերաբերյալ։ Այս փառատոնը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից 2018թ․ հունիսի 1-ից 5-ը Երևանում։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։

Այս փառատոնը, որն ամեն տարի կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից, տարբեր երկրների երիտասարդների միջև առանցքային հարցերի շուրջ մտքերի փոխանակման հնարավորություն է։ Այդ փոխանակումների ընթացքում հիմնական հաղորդակցության միջոցը ֆրանսերեն լեզուն է։ Ծրագիրը ներառում է գիտական և մշակութային միջոցառումներ (պարի դասընթացներ, լուսանկարչություն, երգ, նկարչություն և ձեռագործություն, տարբեր մշակույթների բացահայտման երեկոներ, ինչպես նաև մրցույթներ)։

Ընտրված մասնակիցները անձնապես կտեղեկացվեն էլեկտրոնային նամակների միջոցով։ Նախապես շնորհակալություն այս գործընթացի ընթացքում ձեր ցուցաբերած համբերատարություն համար։

2018թ․ Հայաստանում՝ Երևանում կայանալիք Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի ֆրանկոֆոն ուսանողների՝ «Տարբեր միասին» խորագիրը կրող փառատոնին մասնակցող  ուսանողների ցանկը։

https://www.auf.org/nouvelles/actualites/festival-etudiants-francophones-europe-centrale-orientale-divers-ensemble-resultats-de-lappel-2018/

   Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի ֆրանկոֆոն ուսանողների՝ «Տարբեր միասին» խորագիրը կրող փառատոնին մասնակցության հայտագրման արդյունքները