2018թ․ հուլիսի 1-ից 5-ը Երևանում կանցկացվի ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնը
03.04.2018

Փառատոնի ծրագրով նախատեսվում է անցկացնել մի շարք մշակութային և գիտական միջոցառումներ (պարի, լուսանկարչության, երգի և նկարչության գործնական պարապմունքներ, տարբեր մշակույթների բացահայտման երեկույթներ)։

Ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնի հիմնական նպատակը ֆրանսերեն լեզվով հաղորդակցման միջոցով տարբեր երկրների երիտասարդների միջև փոխանակումների հարթակ ստեղծելն է։

Ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնին մասնակցության հիմնական պահանջներն են  գրավոր և բանավոր մակարդակներում ֆրանսերենի լավ իմացությունը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ որևէ համալսարանի բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանողի կարգավիճակ ունենալը և 2018 հուլիսի 1-ի դրությամբ 18 և ավելի տարեկան լինելը։

Ընտրված մասնակիցների տրանսպորտային, ապահովագրական, կացության և սննդի ծախսերը կհոգա Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը։ Հավելյալ ծախսերի համար կվճարեն մասնակիցները։

 

   2018թ․ հուլիսի 1-ից  5-ը Երևանում կանցկացվի ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնը