Երիտասարդությանը և կանաչ ձեռներեցությանը նվիրված տարածաշրջանային ֆորումին մասնակցության հայտերի ընդունում
08.06.2018

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Ռումինիայի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռումինիայի Տուլչա քաղաքում, հունիսի 20-ից 24-ը կազմակերպում է Երիտասարդությանը և կանաչ ձեռներեցությանը նվիրված տարածաշրջանային առաջին ֆորումը։

Ներկայիս հայտերի ընդունումը նպատակ ունի ընտրելու երիտասարդ մասնակիցների Արևելյան և Կենտրոնական Եվրոպա տարածաշրջանի ՖՄԿ-ի  լիիրավ անդամ հանդիսացող 6 (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա, Մոլդովա և Ռումինիա) և դիտորդի կարգավիճակ ունեցող 15 երկրներից (Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Էստոնիա, Հունգարիա, Կոսովո, Լիտվա, Լատվիա, Մոնտենեգրո, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Սլովենիա, Սլովակիա, Ուկրաինա).

Տարածաշրջանային ֆորումը կանաչ տնտեսության առաջ ծառացած մարտահրավերների, հատկապես երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ փոխանակումներն ու երկխոսությունը խթանելուն ուղղված հանդիպում է։  Ֆորումի նպատակն է համախմբել աշխատատեղերի ստեղծման եւ կայուն զարգացման խնդիրների հետ կապված հարցերով մտահոգված հարյուր երիտասարդների և ազգային, տարածաշրջանային, պետական, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր սեկտորի դերակատարների:

Ֆորումը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների երիտասարդների, 18-ից  34 տարեկան կանանց ու տղամարդկանց հնարավորություն կտա արժևորելու իրենց ստեղծագործական ներուժը, ունենալով բոլոր հնարավորւթյունները հանրության լայն շրջանակներին և տեխնիկական ու ֆինանսական գործընկերներին ներկայացնելու կանաչ տնտեսության ոլորտում աշխատատեղեր ստեղծելուն միտված նախագծեր:

Ֆորումի շրջանակներում, նախագծերի ղեկավարները կիրականացնեն փորձի փոխանակում, կկիսվեն գաղափարներով և հաջողված գործնական օրինակներով և դասընթացների միջոցով ձեռք կբերեն իրենց նախագծերի իրականացմանը նպաստող նոր գիտելիքներ և նոր ունակություններ։

Կկազմակերպվի նաև մրցույթ՝ մեծ ներուժ ունեցող սեկտորներում լավագույն նախագծերը բացահայտելու ու ֆինանսավորելու նպատակով։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվեն թեկնածության հայտի թերթիկներ այս մրցույթին մասնակցելու համար։ Այն ենթադրում է բիզնես-պլանի պատրաստում  ձեռներեցության հետ կապված նրանց գաղափարները իրականացնելու կամ արդեն գործող ձեռնարկությունը զարգացնելու համար։ Ֆորումի վերջում մրցույթի հաղթողները կստանան համապատասխան օժանդակություն իրենց ծրագրերը կոնսոլիդացնելու համար։ Նրանք նաև կունենան տեխնիկական գործընկերների հատուկ մշտադիտարկման հնարավորություն, ինչպես նաև կստանան ֆինանսական աջակցություն:

2018թ․ առաջին ֆորումին հետաքրքրող ոլորտները

Երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու գործող ձեռնարկության կամ նոր էկոլոգիական և կանաչ աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությանների նախագծեր հետևալ ոլորտներում․

  • Կայուն գյուղատնտեսություն, վերահսկվող ձկնորսություն և գյուղսնունդի ոլորտ
  • Կայուն էներգետիկա և շրջակա միջավայր
  • Կենսաբազմազանության արժևորում և կայուն տուրիզմ
  • Կայուն զարգացմանը ծառայող տեխնոլոգիաներ
  • Սանիտարական գործունեություն, թափոնների վերամշակում
  • հանքարդյունաբերություն և դրա ոլորտները

Մասնակցության և ընտրության չափանիշները

Երիտասարդությանը և կանաչ բիզնեսին նվիրված տարածաշրջանային ֆորումը հիմնականում ակնկալում է կանաչ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախագծեր մշակելու, զարգացնելու ձգտումներ ունեցող երիտասարդների մասնակցությունը։ Մասնակիցները կընտրվեն իրենց նախագիծը կազմելու որակին, իրենց երկրի կարիքներին համապատասխանության սկզբունքով, ելնելով նախագծերի՝ կանաչ աշխատատեղեր ստեղծելու իրականանալիությունից, ռեալիզմից և արդիականությունից։ Մասնակցության համար անհրաժեշտ է․

  • Լինել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանը ներկայացնող և անդամի կամ դիտորդի կարգավիճակ ունեցող  երկրներից որևէ մեկի քաղաքացի, .
  • Լինել ձեռներեց, ունենալ կանաչ ձեռնարկություն կամ աշխատատեղեր ստեղծելու նախագիծ

Ընտրված մասնակիցների Երիտասարդությանը և կանաչ ձեռներեցությանը նվիրված տարածաշրջանային ֆորումին մասնակցելության բոլոր ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն (տրանսպորտ, ապահովագրություն, կեցություն և սնունդ)։

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը  (CV, մոտիվացիոն նամակ, նախագծի նկարագրություն) պետք է ուղարկել breco@francophonie.org էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ․ հունիսի 11-ը, մինչ կեսգիշեր։

Ֆորումին մասնակցության հայտերի ընդունում.pdf ներբեռնել

https://crefeco.org/display.php?fr/Annonces/1024

   Երիտասարդությանը և կանաչ ձեռներեցությանը նվիրված տարածաշրջանային ֆորումին մասնակցության հայտերի ընդունում