Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն Բուխարեստում
20.02.2018

Փետրվարի 20-ին Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները:

Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց ունեցավ GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:

   Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն Բուխարեստում