Հայաստանի խորհրդանիշ նուռը՝ Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի լոգոյի վրա
25.06.2018

Նուռը, լինելով մարդու կողմից մշակվող ամենահին մրգերից, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այս առատաձեռն միրգը, կարմիր և անհամար հատիկներով, ռուբինի գույն ունի և կապված է կյանքի ու պտղաբերության հետ ։ Շատերը կարծում են, որ Հին կտակարանի գիտելիքի ծառը կարող էր լինել միայն նռենին։

Դեռ հին ժամանակներից, նուռը եղել է զարդերի պատրաստման հիմնական թեմաներից մեկը։ Նռան պատկերներ կարող ենք գտնել բոլոր պատմական հուշարձանների, մանրաքանդակների վրա, եկեղեցիների ճակատային հատվածներին և այն բոլոր հնարավոր վայրերում, որտեղ մարդկային աչքը կարող է տեսնել։ Այսօր էլ փայտից պատրաստված նռան քանդակները Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում բավականին պահանջված են։

Նուռը նաև հայկական մշակույթի անբաժանելի մասն է։ Նշվածի հիանալի օրինակ է այն փաստը, որ հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը աշուղ Սայաթ-Նովային  նվիրված իր ֆիլմը այլընտրանքային ձևով վերնագել է <<Նռան գույնը>>։

Ավելին, նռան պատկերը կարող ենք տեսնել 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի  լոգոյի վրա, որն այժմ դարձել է նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի պաշտոնական լոգոն։ Նուռը աստեղ խորհրդանշում է խաղաղություն և բարգավաճում ամբողջ Ֆրանկոֆոնիայի տարածության համար։ Համաժողովի լոգոյի դիզայնի հայեցակարգը մշակված է ֆրանկոֆոնիայի բնօրինակ լոգոյի  ձևի և կառուցվածքի հիման վրա:
 

   Հայաստանի խորհրդանիշ նուռը՝ Ֆրանկոֆոնիայի  XVII գագաթաժողովի լոգոյի վրա