Միքայել Ժանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
12.08.2018

Այսօր՝  2018 թ. օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ես ցանկանում եմ ողջունել  ողջ աշխարհի  երիտասարդ կանանց և տղամարդկանց քաջությունն ու անգնահատելի ավանդը մեր մեծ Ֆրանկոֆոնիայի տարածքի կերտման գործում, որն տարածվում է հինգ մայրցամաքներում: Այս երիտասարդեր, ովքեր մարդասիրորեն պայքարում էին, փնտրում և ստեղծում են լուծումներ ընդդեմ մարտահրավերների, դժվարությունների ու մեր ժամանակների պահանջներին։ Այս երիտասարդները համախմբվել են հանուն արդարության, իրավունքի և ազատության, ժողովրդավարության, մշակույթային և լեզվական բազմազանության, հավասարաչափ,ընդգրկուն և կայուն զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի հարգման։ Երիտասարներներ, որոնցից շատ բան ունենք սովորելու։ Հարկավոր է նրանց լսել, լսել նրանց պնդումները և արդարացնել նրանց ակնկալիքները։ Երիտասարդությունը քարացած չէ, այն ակտիվ էմիայն խնդրում է իր ներդրումն ունենալ։

Մարդկության ամբողջ պատմության մեջ երբեք երիտասարդներն այսքան շատ չեն եղել և ֆրանկոֆոն երկրների մեծամասնությունում 30-ից ցածր տարիք ունեցողները կազմում են բնակչության ավելի քան 60%-ը։ Այսպիսի կտրուկ տարբերությունը կարող է էական դեր խաղալ, եթե մենք որոշենք ներդնում անել այս մարդկային կապիտալի, այս նոր էներգիայի և հնարավորությունների ավանդի մեջ ։

Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա թեման կրում է «Երիտասարդների համար անվտանգ տարածություններ» խորագիրը: Կյանքի, խաղաղության և ազատության տարածություններ։ Տարածություններ՝ լսելու, փոխանակումների և երկխոսելու։ Երևակայելու և ստեղծագործելու տարածություններ։ Կրթության և մասնագիտական ուսուցման, տեխնիկական և բարձրորակ տեխնոլոգիական տարածություններ: Տարածություններ, որոնք նվիրված են նրանց նորարարական նախագծերին և նրանց տնտեսական նախաձեռնություններին աջակցելուն և դրանցում ներդրումներ անելուն: Բաց տարածություններ նախատեսված իրենց երազած շարժունակության, աշխարհը բացահայտելու և ավելի լավ հասկանալու համար:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) աջակցում նման տարածությունների ստեղծմանը և միավորում դրանք: Ես հպարտ եմ դրա համար, և ես տեսնում եմ, որ մենք հնարավորություն ու կարողություն ունենք միավորվելու մեծ թվով երիտասարդների։ Նրանց  ձգտումներն ու ընդունակությունները, որոնք մենք ամրապնդում ենք նոր տեխնոլոգիաների համար, խթանում են այս դինամիզմին և թույլ են տալիս նրանց ավելի մեծ թափով միավորվել, ստեղծել կատարելապես հավասար կապեր կանանց և տղամարդկանց միջև, ովքեր անմիջապես իրենց վրա են վերցնում այս երիտասարդների խանդավառությամբ հարթակներ և ցանցեր ստեղծելու պարտականությունը, որը նրանց թույլ կտա մտածել, կառուցել և միասնաբար  լծվել հետաքրքիր գաղափարների իրագործմանը գործին: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նվազեցնել սոցիալական անհավասարությունները։ Մենք ցանկանում ենք դրանք առավելագույնս օգտագործել եւ զարգացնել մեր առաքելություններում բաց, ազատ եւ հասանելի տարածքների, ֆորումների, սեմինարների, կոնֆերանսների ստեղծման եւ քաղաքացիների ակտիվ մասնակցության համար :

Այս հազարավոր երիտասարդների հետ և նրանց համար, ովքեր ցանկանում են միասին ազատ ապրել, ես 2016 թվականին տվեցի «Libres ensemble»-ի մեկնարկը, առաջին հերթին որպես սոցիալական ցանցերում արտահայտվելու հարթակ, և որը մեկ տարի անց արագորեն վերածվեց հիմքեր ունեցող շարժման: Եվ որքան հաճելի է տեսնել բոլոր հազար ու մի ձևով դրսևորվող այս նախաձեռնությունները, որոնք իրագործվում են համաձայն առկա մտահոգությունների, գաղափարների, կարիքների, իրողությունների: Եվ ամեն դեպքում, հիմնական խթանը այն է, որ կյանքը և մարդասիրության արժեքները, որին նրանք հավատում են, հաղթանակ տոնեն, ծայրահեղականության, բռնի արմատականացման, ատելության, եսասիրության և  անտարբերության նկատմամբ:

Ես մեր ամբողջ հույսերը կապում  եմ այս երիտասարդության հետ։

Աղբյուրը: https://bit.ly/2MlrbW8

   Միքայել Ժանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ