«Գինու օրեր» Երևանում
07.05.2018

Մայիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի կունենա «Գինու օրեր 2018» խորագիրը կրող փառատոն։

Փառատոնը տեղի կունենա Երևանի կենտրոնում, Սարյան, Թումանյան և Պուշկին փողոցների հատման կետում, որտեղ երկայացված կլինեն Հայաստանի և Արցախի ավելի քան 200 տեսակի գինիներ։

Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ և ավանդական փառատոն դառնալու մեծ ներուժ ունի։ Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը տոնում է իր 2800-ամյակը և այս փառատոնը հնարավություն է տալիս ներկայացնելու հայկական խոհանոցն ու ավանդույթները, ինչպես նաև գինու զբոսաշրջության հնարավորությունները Հայաստանում։

Հայաստանը հայտնի է որպես կոնյակի երկիր, սակայն այն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները հայտնի դառնալու նաև իր գինիների  բազմազանությամբ։

Փառատոնը  Հայաստան է բերել բազմաթիվ զբոսաշրջիկների Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից և Եվրոպայից։

   «Գինու օրեր» Երևանում