Հերթական՝ 6-րդ անգամ անցկացվեց «Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ ցանցերի օրեր» խորագրով հանդիպում-քննարկումը
04.06.2018

Մայիսի 29-ից 30-ը  ՖՄԿ-ի նստավայրում անցկացվող <<Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ ցանցերի օրեր>> խորագրով  6-րդ հանդիպում-քննարկումը Փարիզ է բերել այս ցանցերի նախագահներին ու գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև նրանց հիմնական գործընկերներին, տարածաշրջանային ու միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նպատակն է բարելավել իրավական պետության կայացման գործում ֆրանկոֆոն երկրների ինստիտուտների միջև փորձի փոխանակման գործընթացը։

Ներկայումս Ֆրանկոֆոնիան ունի 16 ինստիտուցիոնալ ցանց, ճկուն և արագ արձագանքող կառույցներ, որոնք աշխատում են օրենքի և արդարության, մարդու իրավունքների, կոնֆլիկտների կարգավորման, միջնորդության և ընտրությունների անցակացումը վերահսկող ոլորտներում: Որպես պրոֆեսիոնալ և լոկալ համագործակցության հիմնական դերակատարներ՝ նրանք ՖՄԿ-ի ռազմավարական և արտոնյալ գործընկերներն են, ովքեր նախապատվությունը տալիս են փորձի, գիտելիքների փոխանակմանը  և հասակակիցների շրջանում համերաշխության զարգացմանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում (հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանում, Երևանում, 2018թ․ հոկտեմբերին) յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվող այս օրերը հոյակապ հնարավորություն են հանդիպելու, երկխոսելու և մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքում բացահայտված մարտահրավերներին լուծումներ առաջարկելու համար։

Այս 6-րդ անգամ անցկացվող հանդիպում-քննարկումը անցկացվում է երեք փուլով․

- Լիագումար ճանաչողական նիստ, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթին կհաջորդեն 2016 թվականից ի վեր  ֆրանկոֆոն տարածքում արձանագրված զարգացումների և առանցքային թեմաների շուրջ Ֆրանկոֆոնիայի Մեծ վկաների ելույթները :

- Իրավունքի և արդարադատության, մարդու իրավունքների և ընտրական գործընթացներին աջակցություն ցուցաբերելու ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ երեք սեմինարներ, որոնք այս ոլորտների հարցում Ֆրանկոֆոնիայի մոտեցման առանձնահատկությունների վերաբերյալ մտքեր փոխանակելու հնարավորություն կտան:

- Փակման լիագումար նիստն ինստիտուցիոնալ ցանցերին  հնարավորութուն կտա ամփոփելու սեմինարների արդյունքները, գալիք երկու տարիների կտրվածքով  սահմանելու և խորացնելու համատեղ աշխատանքի ընդհանուր գծերը։

https://www.francophonie.org/6es-journees-reseaux-institutionels-francophonie-48897.html

   Հերթական՝ 6-րդ անգամ անցկացվեց «Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ ցանցերի օրեր» խորագրով  հանդիպում-քննարկումը