«Թանգարանների միջազգային օր» Հայաստանում
20.05.2018

Մայիսի 18-ին, Հայաստանում 15-րդ, իսկ Արցախում 6-րդ անգամ նշվեց «Թանգարանների միջազգային օրը»։

Հաջորդ օրը, մայիսի 19-ին նշվեց նաև «Թանգարանային գիշերը»։

Այս տարի «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» միջոցառումներին մասնակցեցին Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ։

Այս օրն ունի իր կարգախոսը. «Թանգարանները որպես մշակութային փոխանակման, մշակույթների հարստացման, փոխըմբռնման զարգացման, համագործակցության և ժողովուրդների միջև խաղաղության կարևորագույն միջոց»:

Այն նաև հնարավորություն է տալիս բարձրացնել հասարակության զարգացման պայմաններում թանգարանային խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը։

Թանգարանների միջազգային խորհրդի (ԹՄԽ) ընտրությամբ 2018թ․ Թանգարանների միջազգային օրը կրում է «Գերժամանակակից թանգարաններ՝ նոր մոտեցումներ, նոր այցելուներ» խորագիրը։

https://destination-armenie.fr/journee-internationale-musees-armenie

 
   «Թանգարանների միջազգային օր» Հայաստանում