Երբ Հայաստանը համառորեն պահպանում է իր դիրքերը Ֆրանկոֆոնիայում
22.02.2018

Եթե ​​մեր ղեկավարները, կարծես թե, նվազեցնում են Ֆրանկոֆոնիայի կարևորությունը ընդհուպ մինչև պարզ լեզվական շրջանակի, ապա այլ երկրները, ինչպիսին է Հայաստանը, այն տեսնում են որպես աշխարհաքաղաքական, տնտեսական և դիվանագիտական ռազմավարական ​​շրջանակ: Հայաստանի Նախագահի` հունվարին Փարիզ կատարած այցը այդ դինամիկայի մի մասն էր, և հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը:

Հայաստանը փոքր պետություն է՝ մոտ 3 միլիոն բնակչությամբ, որի արմատները հասնում են հազարամյա պատմության խորքերը: Այդ համեստ տարածքը շրջապատված է հզոր հարևաններով` Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան... Եթե Ռուսաստանի (ավելի հեռու գտնվող հարևանը) եւ Իրանի հետ հարաբերությունները  համեմատաբար խաղաղ են, ապա որոշակի սահմանամերձ երկրների հետ այն թաքնված հակամարտության մեջ է, հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ և նախորդ դարասկզբի էթնիկ ջարդերի շուրջ: Այն պետք է դաշնակիցներ փնտրի իր անմիջական շրջանակից դուրս:

Այդ նպատակով, գիտակցելով իր ռազմական եւ ժողովրդագրական խոցելիությունը, այն փորձում է գլոբալ աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա առաջ մղել իր զինվորներին Ֆրանկոֆոնիայի եւ ողջ աշխարհով սփռված տասնյակ անդամ երկրների միջոցով: Բացի այդ, Հայաստանն արդեն իսկ լինելով Եվրամիության Արեւելյան գործընկերության անդամ, ամրապնդեց իր կապերը` նոյեմբերին Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ:

Հայաստան.միաժամանակ այնքան հեռու և այնքան մոտ Ֆրանսիային

Հայ ժողովրդի ավելի վաղ կամ նոր պատմությունը սերտորեն կապված է Ֆրանսիայի հետ: Հիշենք, որ մի քանի հարյուրամյակներ շարունակ մեր երկրում տեղի են ունեցել հայկական ներգաղթի մի քանի փուլեր, որոնցից 1915 թ. Ցեղասպանությունից հետո տեղի ունեցածն ամենակարեւորն է: Այսօր, համարվում է, որ մեր հայրենակիցների ավելի քան կես միլիոնն ունեն հայկական ծագում: Վերջիններս իրենց երկրին փայլուն ծառայում են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, բարձրագույն կառավարումը, դիվանագիտությունը, արվեստը եւ գրականությունը, սպորտը ... Նրանցից մի քանիսը տատանվում են երջանիկ և ենթադրյալ բիկուլտուրալիզմի (երկմշակույթայնության) միջև, ինչպես, օրինակ, երգիչ Շառլ Ազնավուրը...

Միեւնույն ժամանակ, Հայաստանում ֆրանսերենի և Ֆրանսիայի հանդեպ գայթակղությունը իրական է: Ֆրանսերենը դասավանդվում է դպրոցական համակարգում, և այն գոյություն ունի երկրում ֆրանկոֆոն մարդկանց շրջանում: Ֆրանկոֆոն համալսարանը այնտեղ տալիս է անգամ բարձրագույն կրթության դիպլոմներ: Ի վերջո, Ֆրանսիայում գտնվող սփյուռքի հետ կապը ամուր է եւ պատկերավոր ձևով արտահայտվում է բազմաթիվ համագործակցությունների, միջոցառումների կամ կազմակերպությունների միջոցով:

Հայաստան. Ֆրանկոֆոնիայի քաղաքական եւ տնտեսական շարժիչներից մեկը

2004 թ. Հայաստանը միացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը: Այսօր նա վայելում է լիիրավ անդամ պետության կարգավիճակը եւ վերջին տարիներին այն աստիճանաբար զբաղեցնում է գերակշռող տեղ: Արդյոք Ֆրանկոֆոնիային անդամակցությունը և ակտիվ մասնակցությունը չեն ապահովում մուտք դեպի ավելի քան 80 պետությունների տեղեկատվական դաշտ՝ երկխոսության եւ դիվանագիտական փոխհարաբերությունների բարենպաստ միջավայր:

Անշուշտ, 2018թ. Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովը:  Էմանուել Մակրոնը և Ջասթին Թրյուդոն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Պետք է նկատի ունենալ, որ 2015թ. հոկտեմբերին այդ երկիրը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովը, որից հետո այն մտադիր է իր հետքը թողնել Ֆրանկոֆոնիայում: Բազմաթիվ դիտորդներ ընդգծել են XVI գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Մադագասկարում, որ հայկական դիվանագիտությունը զգալի ազդեցություն է խաղացել: Այս նախաձեռնող մոտեցումը պետք էր շեշտել նաև Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովի շրջանակներում պլանավորելով ֆրանկոֆոն գործարար համաժողովը:

Խոստովանեմ, որ հայկական այս ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում վերացնում է այն տարածված հասկացությունը, համաձայն որի Ֆրանկոֆոնիան ոչ այլ ինչ է, եթե ոչ գաղութների գոյատեւման միջոց և ծառայում է պաշտպանելու Ֆրանսիայի շահերը իր նախկին գաղութային շրջանակում:

   Երբ Հայաստանը համառորեն պահպանում է իր դիրքերը Ֆրանկոֆոնիայում