Ֆրանսիայի Նախագահը դիվանագիտական անձնակազմին ուղղված իր ելույթում անդրադարձել է ֆրանկոֆոնիային
04.01.2018

Հունվարի 4-ին, Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագիտական ​​անձնակազմին ներկայացրեց իր վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց թվում նա ​​նաև անդրադարձ կատարեց Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովին, որը կանցկացվի Երևանում 2018 թվականին:

Նախագահ Մակրոնը մասնավորապես նշեց, որ լեզվական այլ համայնքների հետ ֆրանկոֆոնիան կարևոր աջակցություն է ներկայացնում բազմազանությանը և հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լիարժեք մասնակցություն է ունենում այս աշխատանքում: Նախագահը բարձր գնահատեց ֆրանկոֆոնիայի կարևոր ներդրումը տարածման և բազմակարծության մեջ:

Էմանուել Մակրոնը նշեց, որ նոր անձնական ներկայացուցչի՝ Լեյլա Սիլմանի նշանակումից հետո նա մեծ նշանակություն է տալիս 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գագաթաժողովի նախապատրաստմանը և առաջիկա օրերին նա առիթ կունենա զրուցելու այս հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ: Այս համատեքստում, նա նաև հավելեց, որ հունվարի վերջին իրենք մտադիր են մեկնարկել միջազգային լայն խորհրդակցություն թվային հարթակի միջոցով և գարնանը նա ֆրանկոֆոնիայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ միասին կներկայացնի ֆրանսերեն լեզվի և բազմազանության խթանման նոր ռազմավարություն:

Իր խոսքում Ֆրանսիայի Նախագահն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիայի էպիկենտրոնը Փարիզը չէ, այլ գտնվում է Կոնգոյի և Ուագադուգուի ավազանի միջև: Նա նաև կարևորեց մարդկանց, մտավորականներին, գիտնականներին, ազատ կանանց և տղամարդկանց, լրագրողներին, քաղաքական գործիչներին ընդունելը և խրախուսելը, որպեսզի լիովին ներգրավվեն Ֆրանկոֆոնիայի և ստեղծարարության մեջ:

Ֆրանկոֆոնիայի վերաբերյալ իր անդրադարձն ամփոփելով՝ Էմանուել Մակրոնը ընդգծեց այդ հարցում ավելի վճռական ու ոչ խրթին ռազմավարություն ունենալու կարևորությունը, որը կարող է լիարժեքորեն ներառվել բազմալեզվության մեջ, քանի որ Ֆրանկոֆոնիան պարզապես լեզու չէ, որի կարողությունը կայանում է այլ լեզուներ կլանելու մեջ, այն մշտապես ձևավորվել է թարգմանության, թարգմանության և երկխոսության մեջ և դրանց միջոցով, և շնորհիվ պաշտոնական լեզվից տեղական բարբառի անցնելու, ճկուն երկխոսության մեջ խոսակցական լեզվից գրավոր լեզու դառնալու կարողության, որի գաղտնիքն ունի Աֆրիկան, որը սակայն ոգեշնչում է նաև Խաղաղօվկիանոսյան և Կարիբյան տարածաշրջաններին:

 

   Ֆրանսիայի Նախագահը դիվանագիտական անձնակազմին ուղղված իր ելույթում անդրադարձել է ֆրանկոֆոնիային