Անրի Ռաբարի-Նձակայի խոսքը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահության փոխանցման արարողությանը
26.11.2017

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք նախարարներ,

Տիկնայք և պարոնայք,

Այս երկու օրերի բանավեճերի և մտքերի փոխանակման ավարտին, որոնք արյդունավետ էին, եթե չասենք հոգնացուցիչ, մեծ հուզմունքով եմ ձեր առջև ելույթ ունենում՝ փոխանցելու Համաժողովի նախագահության կանթեղը իմ հայ գործընկերոջը և եղբորը՝ Էդվարդ Նալբանդյանին:

Ահա երկու տարի է, ինչ Մադագասկարը ժառանգել է այս Համաժողովի նախագահությունը: Մադագասկարի համար խորհրդանշական մի մանդատ, որը վկայում է ոչ միայն մեր վերադարձը ազգերի համախումբին, այլ նախևառաջ ժողովրդի և Կառավարության կամքը վերականգնվելու սոցիալ-քաղաքական ճգնաժամից հետո:

Իսկապես, այս մարտահրավերը Մադագասկարի համար հնարավորություն էր, ևս մեկ անգամ նշելու իր ավանդը Ֆրանկոֆոնիայում, ինչպես և Ֆրանկոֆոնիայինը՝ Մադագասկարում: Պատմությունը փաստացի վկայում է Ֆրանկոֆոնիայի և Մադագասկարի միջև համակեցության գոյությունը:

Անտանանարիվոն, այն վայրը, որտեղ 1966թ. ըմդունվեց Ֆրանկոֆոնիայի անդրանիկ հռչակագիրը, նշանավոր Նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորի խոսքերով,  «ազգերի հոգևոր համայնք, որն օգտագործում է ֆրանսերենը՝ լինի այն ազգային լեզու, պաշտոնական կամ պարզապես հաղորդակցման լեզու:

Հետագայում, 2005 թվականին, Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 21-րդ նախարարական համաժողովի ժամանակ, ընդունվեց Կանոնադրությունը, որի վրա մինչ օրս հիմնված է մեր Կազմակերպությունը:.

Այս խարիսխը ամրապնդվում է Անտանանարիվոյում Հնդկական Օվկիանոսի համար Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի հիմնադրմամբ:

Ի վերջո, 2016թ. ամենայն պատվով էր, որ Մադագասկարը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 16-րդ Գագաթաժողովը՝ «Համընդհանուր աճ և պատասխանատու զարգացում. աշխարհի և ֆրանկոֆոն տարածաշրջանի կայունության պայմաններ» կարգախոսով:

Ինչպես նաև, գնահատանքի պահին, ես չեմ կարող ձեզ շնորհակալություն չհայտնել այն համակրանքի և վստահության համար, որոնց նկատմամբ ես շատ զգայուն եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ: Մադագասկարի կառավարությունը և ժողովուրդը հպարտ են, որ անբաժանելի մասն են դարձել այս իրադարձության, որն իրենց պատմության կարևոր հանգրվան է հանդիսանում:

Համաձայնվելով հյուրընկալել այս բարձր մակարդակի համաժողովը, առաջինը, որ երբևիցե կազմակերպվել է  Մադագասկարում, մենք լսելի ենք դարձրել մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային, ինչպես նաև այն կարևորությունը, որ մեր երկիրը տալիս է մեր ֆրանկոֆոն շարժման նպատակներին և գործողություններին: Գագաթաժողով, և ես դա միայն կարող եմ հաստատել, որը նշանակալի կերպով նպաստել է Մադագասկարի դիվանագիտական ազդեցությանը միջազգային ասպարեզում, ամրապնդելով նաև այս մեծ կղզու նկատմամբ մասնավոր և պետական ներդրողների վստահությունը:

Բացի Գագաթաժողովի շրջանակում Մադագասկարի կողմից տարբեր երկկողմ համաձայնագրերի ստորագրման ուղիղ օգուտներից, մասնավորապես Մարոկկոյի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մոնակոյի եւ Վիետնամի հետ, ինչպես նաև ձեր աջակցությամբ միջազգային հանդիպումների անցկացման փորձի ձեռքբերումից, այս գագաթաժողովը, նախ և առաջ, օգնեց ի ցույց դնել Ֆրանկոֆոն համերաշխությունը՝ միաձայն ընդունելով Անտանանարիվոյի հռչակագիրը և տարբեր թեմատիկ բանաձևեր:

ՖՄԿ-ն գլխավորապես պատասխանատու է Անտանանարիվոյի գագաթաժողովի հաջողության համար: Գլխավոր քարտուղարի՝ Մադագասկար կատարած երեք այցերը մեծապես հեշտացրել են Նախարարական համաժողովում մեր՝ որպես  Նախագահի առաքելությունը:

Մեծ խոնարհումով և մշտական հանձնառությամբ էր, որ մենք նախագահել ենք  նախարարական համաժողովը՝ համագործակցելով բոլոր անդամ պետությունների հետ, սակայն հատկապես մեր կազմակերպության անվերապահ աջակցությամբ:

Նախորդ երկու տարիների ընթացքում քաղաքական ճգնաժամերը, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանի զարգացման և անվտանգության հարցերը շատ ջանքերի տեղիք են տվել: Ֆրանկոֆոնիան միշտ եղել է բոլոր ճակատներում՝ անցկացնելով Կլիմայական փոփոխության վերաբերյալ համաժողովներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝  աջակցելով «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» օրակարգին կամ Ռումինիայի հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի Կանանց միջազգային համաժողով կազմակերպելով, Ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի մասին միջազգային համաժողովի, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում նախարարական ոչ պաշտոնական խորհրդակցությունների կազմակերպման միջոցով:

Մասնակցությունը G5 Սահելի ձևաչափի ստեղծմանը եւ իրագործմանը համաշխարհային խաղատախտակում Ֆրանկոֆոնիայի ամենակարևոր ներդրումներից էր: Այս ցուցակը սպառիչ չէ, ակնհայտորեն, բայց բավարար է, որ հիշեցնի այն արժեքները, որ քարոզում է մեր կազմակերպությունը, նրա գործելու ցանկությունը, որը մշտապես դրդում է նրան  ամեն օր դիմակայել նոր մարտահրավերներին:

Մեր հայ գործընկերները և բարեկամներն այժմ կոչված են ստանձնելու 17-րդ Գագաթաժողովի նախագահության հերթափոխը որպես հյուրընկալող երկիր: Երկու տարվա ընթացքում հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի երկու խոշոր մարմինների հանդիպումները՝ գեղեցիկ Երևան քաղաքը և ողջ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստում են իրենց հանձնառությունը, ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը՝ ի նպաստ ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցության ամրապնդման: Սա ի ցույց է դնում նրա կապը համընդհանուր արժեքներին և եղբայրական կապին, որ միավորում են մեզ:

Ես կցանկանայի Ձեզ մաղթել ամենայն հաջողություն, բայց ամենից առաջ նաև խորհուրդ տալ՝ այդ բարձր պատասխանատվության պահին զինվեք քաջությամբ: Համոզված եղեք, որ Մադագասկարն կաջակցի և միշտ կլինի ձեր կողքին և ի ծառայություն Ֆրանկոֆոնիայի:

 

Շնորհակալություն

 

   Անրի Ռաբարի-Նձակայի խոսքը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահության փոխանցման արարողությանը