Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ առաջին աստիճանի հուշամեդալով պարգևատրեց ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Օուանին
20.12.2018

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ադմինիստրատոր Ադամա Օուանին։

Զոհրաբ Մնացականյանը և Ադամա Օուանը մտքեր փոխանակեցին ՖՄԿ երևանյան գագաթաժողովի արդյունքների և գալիք երկու տարիների ընթացքում Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շուրջ։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը Ադամա Օուանին պարգևատրեց ԱԳՆ առաջին աստիճանի հուշամեդալով՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում ցուցաբերած աջակցության համար։

 

   Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ առաջին աստիճանի հուշամեդալով պարգևատրեց ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Օուանին