Հայաստանի Հանրապետության վարչապետի հեռախոսազրույցը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ
01.08.2018

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների բազմաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

<span style="color: rgb(74, 74, 74); font-family: Grapalat-regular, " arian="" amu",="" "arial="" sylfaen,="" sans-serif;="" font-size:="" 14px;="" text-align:="" justify;="" background-color:="" rgb(255,="" 255,="" 255);"="">ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև վերջինիս՝ սեպտեմբերի 10-13-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկաել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։

 

Աղբյուրը՝ https://bit.ly/2v68bBg

   Հայաստանի Հանրապետության վարչապետի հեռախոսազրույցը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի հետ