Տաշի: Հայկական հարսանիքի ծեսերն ու խորհրդանիշները
14.08.2018

Պատկերացրեք նոր եք ամուսնացել և մի քանի ամիս անց հնարավորություն եք ունենում վերապրելու Ձեր հարսանեկան խնջուքը ևս 3 անգամ, բայց երեքն էլ տարբեր հյուրերի հետ։ Մեկ իսկական հարսանիք, ուղեկցվող երեք տոնախմբություններով։

Այսպես եղավ Մարիամ Հովհաննիսյան և Ստեփան Թորոյան նորապսակ զույգի դեպքում, ովքեր մինչ «Ֆոլքլայֆ» 2018 փառատոնին մասնակցելու համար Վաշինգտոն մեկնելը, Հայաստանում 1 տարի ամուսնացած էին։ Երկուսն էլ Երևանում հիմնված «Մենք» պարախմբի անդամներ են, նրանք հանդես եկան «ամուսինների» դերում հայկական ավանդական հարսանիքի տոնախմբության ժամանակ։ Մեկ ժամ տևողությամբ տոնակատարությունը բաղկացած էր ծեսերի մի ամբողջ խառնուրդից, զուգորդված երաժշտությամբ և բաժակաճառերով, որոնքը բացահայտում էր սիմվոլիզմի աշխարհը:

Զուռնայի (փայտե փողային գործիք) և դհոլի (երկկողմանի թմբուկ) սուր ձայները անմիջապես հրավիրում էին «Ֆոլքլայֆ» փառատոնի համայնքին միանալու և միասին տոնելու հարսանիքը։ Այս երջանիկ ձայներին զուգահեռ մասնակիցները ներկայացրեցին բազմաթիվ ազգային պարեր իրենց պարային տարատեսակներով ՝ մտնելով և դուրս գալով մարդկանց ամբոխից, երբեմն էլ շրջապատելով նորապսակներին։

Պարի հիմնական մասերից էին շաբաշը և յարխուշտան։ Շաբաշի ժամանակ հյուրերը սովորաբար փող են նետում հարսնացուին եւ փեսային, ցանկանալով հարստություն եւ բարգավաճում: Ամեն դեպքում նրանց չի հաջողվում պահել գումարը, որը ի վերջո փոխանցվում է երաժիշտներին։ Յարխուշտան՝ տղամարդկանց ռազմական «հարվածային պարը», նույնպես մեծ ուշադրության արժանացավ։ Տղամարդիկ զույգերով արագ մոտենում են միմյանց՝  հիշեցնելով թռչող այծերի։ Այն ստեղծեց ադրենալինի անդիմադրելի պաշար և’ պարողների, և’ հանդիսատեսի համար։

Մինչ հանրությունը հետևում էր այդ պարերին և այլ ծեսերին,  ծրագրի համակարգող՝ Լևոն Աբրահամյանը հիշեցրեց, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզ հարսանեկան արարողության սեփական ոճն ունի: Չնայած չնչին տարբերություններին, ծիսական խորհրդանիշների մեծ մասը մնում է անփոփոխ։ Ահա մի քանի այլ ծեսեր և խորհրդանիշներ, որոնք հանդիսավոր արարողության անբաժանելի մաս են կազմում։

Լավաշ. Սկեսուրը լավաշը դնում է նորապսակների ուսերին ի նշան բարգավաճման և առատության։

Կոտրված ափսեներ. Հարսը և փեսան կոտրում են ափսեները մինչ նրանց նոր տուն մտնելը` ամեն չարիքից ազատվելու ակնկալիքով։ Ավանդույթի համաձայն, ով առաջինն է կոտրում ափսեն, իր ձեռքն է վերցնում տան իշխանությունը։

Մեղր և ընկույզ. Երբ հարսն ու փեսան տուն են մտնում, սկեսուրը մեկ գդալ մեղր և ընկույզ է տալիս՝ ցանկանալով նրանց քաղցր կյանք:

Ծաղկած խնձոր. խաչեղբայրը թուր է բռնում, որի ծայրին մետաղադրամներով  լցված խնձոր է, որոնք ավանդաբար իրական ոսկե եւ արծաթե մետաղադրամներ են եղել։ Թրի մնացած հատվածը ծածկված է  կարմիր և կանաչ ժապավենով (կարմիրը՝ հարսնացուի, կանաչը՝ փեսայի համար), ինչպես նա այլ կոնֆետներով, ցուց տալով նոր զույգի քաղցր կյանքի սկիզբը։

Հարսանեկան գաթա. Այս քաղցր հայկական խմորեղենը տրվում է միայնակ աղջիկների` որպես բարգավաճման եւ օրհնության խորհրդանիշ։

Խորոված. Մասնակիցները ամբոխի միջով անցնելով օդում պարացնում են խորովածը կամ տապակած միսը:

Կենացների վարպետ. Հայկական հարսանիքը լիարժեք չի լինի առանց կենաց ասող վարպետի։ Կնքահայրն ու կնքամայրը երախտագիտության գեղեցիկ խոսքեր են ասում հարսին և փեսային, որին հետևում է բանաստեղծությունն ու երգը։

Հարսի օժիտ. Հարսի ընտանիքը փեսայի ընտանիքին է նվիրում  բազմազան իրեր, այդ թվում մահճակալի վերմակ, սփռոց, երեխայի վերմակ, մետաքսե գորգ (համարվում է օժիտի գլուխգործոցը)։ Այս բոլոր կտորները՝ հարսնացուի ձեռքի աշխատանքներն են (կամ մեր դեպքում, փառատոնի մյուս մասնակիցների), և խորհրդանշում են նրա համբերությունը, ցուց են տալիս նրա լավ տեսողությունը, քանի որ այս իրերը ստեղծելու համար մեծ ջանքեր և աշխատանք է պահանջվում։

National Mall-ում այս արարողության իրական գեղեցկությունն այն էր, թե ինչպես էր հայ հայրենակիցների համայնքը միավորվել հավաքական ոգով, այս ավանդույթը ոգեշնչող միջմշակութային երկխոսությամբ և հանդիսատեսի հետաքրքրութամբ այցելուների հետ կիսելու։ Քանդակագործները, հյուսները, կարուձևի վարպետներ, լավաշ թխողները, ի թիվս այլոց, իրենց ուրախությունն ու ոգևորությունը ցուցադրեցին, երբ արարողության ժամանակ մտան իրենց դերերի մեջ։ Որպես հանդիսատես, դուք կկարծեիք՝ նրանք իսկական հարսանիքը նշող երկու իսկական ընտանիքներ են։

Իրականում, հարսանեկան արարողության մեծ մասի դերերը ինքնաբուխ էին և հանպատրաստից հորինված։ Միակ նախորոք տրված ինֆորմացիան այն է եղել, որ տեղի կունենա ավանդական հայկական հարսանիքի ցուցադրություն։ Մնացածը վստահվել էր եղել նրանց սեփական հիշողությանն ու ավանդույթների մասին գիտելիքներին:

Միքաելա Ա. Ներգիզյանը գեղարվեստական կատարման ոլորտում արտադրական խորհրդատու և Սմիթսոնյան ֆոլկլորի և մշակութային ժառանգության կենտրոնում սցենարիստ է։ Բարձրագույն կրթություն է ստացել Միդլբերիի միջազգային հետազոտությունների քոլեջում, մշակութային դիվանագիտության եւ միջազգային կրթության մասնագիտացումով։ Լինելով ազգությամբ հայազգի կին, ով ապրում է Արգենտինայում և մասնակցել է մի քանի հայկական հարսանիքների, նրան անծանոթ էր նման տոնախմբությունը:  

Source: Smithsonian Folklife Festival   

   Տաշի:  Հայկական հարսանիքի ծեսերն ու խորհրդանիշները