Հայկական ավանդական հանդերձանքն ու դրա արդիականացումը
17.06.2018

Բազմաթիվ են այն չափանիշները, որոնցով կարելի է բնութագրել որևէ ազգ։ Ազգի ազգային հանդերձանքն ու զարդարանքի պարագաները ոչ միայն կարևոր ազգի պատմության բաղկացուցիչ են, այլ նաև արտահայտում են ազգի գեղարվեստական ստեղծագործ կարողությունները։

Հայկական ավանդական հանդերձանքը, որը կոչվում է տարազ, հայկական մշակույթի անբաժան մասն է կազմում։ Հայկական տարազը նույնքան հարուստ և գեղեցիկ է, որքան հայերեն լեզուն, և նույնքան հին, որքան հայոց պատմությունը։Հայկական ավանդական հագուստը փոխանցվել է սերունդներով և պահպանել իր անմահությունը։ Տարբեր ժամանակաշրջաններով պայմանավորված ու կախված աշխարհագրական շրջանից կան տարազների շատ տեսակներ, բայց դրանք բոլորն էլ պահպանել են ընդհանուր գծերը։

Տարազ պատրաստում են բամբակյա, բրդյա և մետաքսյա գործվածքներից։ Նրանց արտադրության մեջ օգտագործվող մոտիվներն ունեին իրենց անվանումները։ Զարդերի մոտիվները, որոնք հիմնականում ձեռքով են կարվում, շատ հաճախ աբստրակտ կամ երկրաչափական  նկարներ են, պատկերում են արեգակնային համակարգը, կենդանական ու բուսական աշխարհը։ Գույների ընտրությունը կատարվում է ավանդույթներին ու սովորություններին համապատասխան։ Համաձայն որոշ վկայությունների հայկական հանդերձանքի կարվում է 4 տարրերի գույներով․ սպիտակ գույնը  (մաքրություն) ջրի գույնն է, մուգ գույնը խորհրդանշում է հողը, կարմիրը՝ օդը, դեղինը՝ կրակը։

Ներկայումս հայկական տարազը գտել է իր երկրորդ երիտասարդությունը։ Արդիականացված, ավելի նրբագեղ ու գույներով հարուստ, այս հագուստը նորաձևության ներկայացուցիչների կողմից ստացել է ժամանակակից շունչ։ Երևանի փողոցներում դուք կարող եք տեսնել երիտասարդների, ովքեր կրում են զարդանախշային մոտիվներով բաճկոններ, զարդեր, պայուսակներ։ Հայկական նորաձևության տները նույնպես ուշադրություն են դարձնում այս հանգամանքին և արտադրում են իրենց սեփական հավաքածուները։ Ի դեպ, նույնիսկ XXI դարում հայկական պարային խմբերը հագնում են հանդես են գալիս տարազներով։

   Հայկական ավանդական հանդերձանքն ու դրա արդիականացումը