Հայաստանի բոլոր գույները՝ Բոնդիի պալատում
26.06.2018

Չորս տարին մեկ պարբերությամբ անցկացվող Լիոնյան պատկերասրահում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին  ընդառաջ հյուրընկալվել են ժյուրիի կողմից Հայաստանից ու Սփյուռքից ընտրված 42 հայ արվեստագետներ։ Հայ արվեստագետների Լիոնյան 11-րդ պատկերասրահը հավատարիմ է մնացել իր սկզբնական առաքելությանը․ բացահայտել և վերաբացահայտել տեսողական արվեստների հայազգի գործիչներին։

42 արվեստագետներ մինչև հունիսի 17-ը կցուցադրեն իրենց գործերը Բոնդիի պալատում։ Նրանք ընտրվել են հայտ ներկայացրած 120 թեկնածուներից։ Առաջին պլանում Երևանից քանդակագործ Աշոտ Գևորգյանի բրոնզե նետաձիգի արձանն է։ Նկարի հեղինակ՝ Ֆիլիպ Ժուստ։

Ի՞նչն է նրանց միավորում։ «Գույների օգտագործումը, ճանապարհորդության, տոնի, ընտանիքի, համերաշխության և հաղորդակցության թեմաները»,- ամփոփում է Պատրիս Ժիլբեղը, ով կոլեկցիոներ է, ժամանակակից արվեստի նոր Եվրո Հայկական ասոցիացիայի շուրջ ձևավորված կազմակերպության թիմի անդամ։

Մուտքի մոտ հարգանքի տուրք է մատուցված քանդակագործ-նկարիչ Լիոնել Կապուտչյանին, ով ծնվել է 1954թ․ Լիոնում և հանկարծամահ է եղել 2016թ․։ Լինելով ինքնուս, նա ստեղծել է կիսափոխաբերական, կիսաաբստրակտ մի տիեզերք, որտեղ պատկերված են տարբեր իրականություններում զարգացող մրջույն-կանայք։

Նորույթ 2018։  Նկարի բեմելը տեղի է ունենում յոթ այլ արվեստագետների գործերի հետ միաժամանակ, որոնցից մի երիտասարդ պահը անմահացնում է իր հեռախոսով։

https://www.leprogres.fr/rhone-69-edition-lyon-metropole/2018/06/12/toutes-les-couleurs-de-l-armenie

 
   Հայաստանի բոլոր գույները՝ Բոնդիի պալատում