Թումո․ անվճար թվային դպրոց «Forum des images» կենտրոնում
29.06.2018

Փարիզի առաջին թաղամասում գտնվող «Forum des images» մշակութային հաստատությունում կտրվի թվային ստեղծարարությանը նվիրված և 12-ից 18 տարեկանների համար նախատեսված անվճար «տեխնիկական դպրոցի»  ընդունելության մեկնարկը։

Այս դպրոցը իր դասերն անցկացնում է սովորական դպրոցական դասաժամերի ավարտից հետո, առանց գնահատականի և ավարտական դիպլոմի։ Ուսուցումն այստեղ զվարճալի է, անվճար և կենտրոնանում է ստեղծարար տեխնոլոգիաների վրա՝ տեսախաղեր, ֆիլմարտադրություն, գրաֆիկա։ Այս դպրոցը նպատակ ունի ներգրավելու հասարակության այն հատվածին, որն այս անտարբեր չէ այս ոլորտների նկատմամբ և քայլեր են անում այնտեղ սկսած վաղ հասակից՝ 12-ից 18 տարեկանից։ Դպրոցը հիմնադրվել է 2011թ․ Երևանում, Թումանյան զբոսայգու հարևանությամբ, որը տեղացիներն անվանում են «Թումո» (այստեղից էլ հաստատության անվանումը)։ Թումո դպրոցը բացվել է Սիլվա և Սեմ Սիմոնյաններ ամուսինների կողմից, ովքեր ղեկավարում են հեռուստահաղորդակցության ամերիկյան մի ընկերության։   

2018 թ․ սեպտեմբերի կեսին, «Forum des images» կենտրոնը կհյուրընկալի Թումո-Փարիզ դպրոցը, որը Փարիզի քաղաքապետարանի և հայաստանյան մայր հաստատության միջև համագործակցության արդյունք է։ Ծրագիրը կներկայացվի հինգշաբթի օրը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և «Forum des images» կենտրոնի նոր տնօրենի կողմից։

Հաստատություններ 2500 դպրոցականների համար։

«Les Halles>> մշակույթային կենտրոնը, որը մասնագիտանում է ֆիլմարտադրւթյան մեջ, կշարունակի ֆիլմասերների համար նախատեսված միջոցառումները։ Բայց ամենափոքր (30 և 50 տեղերով) և քիչ օգտագործվող դահլիճները կվերակահավորվեն Թումո դպրոցը հյուրընկալելու համար  (150 տեղ): Ֆորումի գործունեության համար հատկացվող բյուջեն կմնա նույնը՝ 6 միլիոն եվրո տարեկան, 2018թ․ համար հավելյալ 2 միլլիոն եվրո ներդրմամբ՝ դահլիճները կահավրելու և անհրաժեշտ հարմարանքները տեղադրելու համար։

Ավելի քան 2.500 դպրոցականներ  Փարիզից և նրա արվարձաններից սկսած հունիս 28-ից կարող են առցանց գրանցվել դպրոցական դասաժամերին չխանգարող ներածական մոդուլով (շաբաթական երկու ժամ)։ ««Les Halles» մշակութային կենտրոնում կենտրոնական դիրքը զբաղեցնելու հանգամանքը նրանց հնարավորություն կտա հեշտորեն մուտք գործել Ֆորում և կնպաստի սոցիալական խառնուրդի ձևավորմանը,»-բացատրւմ է Պատրիկ Բլոշը, ով կրթության գծով Անն Իդալգոյի տեղակալն է։ Դիմորդները հնարավորություն ունեն ընտրություն կատարել ութ  ոլորտում․ ծրագրավորում, կինոարտադրություն, անիմացիա, տեսախաղեր, երաժշտություն, նկարչություն, գրաֆիկա, 3D մոդելավորում։ Դպրոցի աշխատանքային սկզբունքը բացահայտման զվարճալի մոդուլների միջոցով ինքնակրթությունն է։ Այդ մոդուլները կազմակերպվում են վերահսկիչների հսկողության ներքո։ «Երիտասարդները սովորում են իրենց ստեղծարարությունը զարգացնող գործիքներ ձեռք բերել,- ասում է Պատրիկ Բլոշը,- նրանք դառնում են իրենց կրթության հիմնական դերակատարները, ինչն ավելի արդյունավետ է։

Որոշակի մակարդակից սկսած ուսանողները մասնագետների հետ անցնում են  «lab» մակարդակի։ Հաջորդիվ «master lab» մակարդակն է՝ միջազգային մասշտաբի մասնագետների հսկողության ներքո։ Բազմամյա ուսումնական կուրսի ավարտից հետո աշակերտները ձեռք կբերեն հմտություններ և իրենց հետ կտանեն թվային ոլորտում գիտելիքներ մի հսկա ուղեբեռ։

 

Գրանցումը՝ սկսած հինգշաբթի օրվանից․ paris.tumo.fr

https://www.lejdd.fr/jdd-paris/paris-une-ecole-numerique-gratuite-au-forum-des-images-3691664

   Թումո․ անվճար թվային դպրոց «Forum des images» կենտրոնում