Գագաթաժողովի վայրը

Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը տեղի կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
 

                                                                                                       

 

 

Առաջին փուլերը և բացումը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բացվել է 1983թ և երկու տարի շահագործվելուց հետո 1985թ. հրդեհի հասցրած վնասների պատճառով այն փակվել է: 1987թ. վերանորոգումից հետո համալիրն իր դռները կրկին բացեց՝ հյուրընկալելու համերգային և սպորտային նոր միջոցառումներ: 

Կառույցը նախագծվել է «Արմստատ» կազմակերպության կողմից: Ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը, Արթուր Թարխանյանը, Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գուրգեն Մուշեղյանը և ինժեներներ Իգոր Ծատուրյանը, Գրիգոր Ազիզյանը, Միքայել Ահարոնյանը և քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը այն անձանց շարքին են դասվում, ովքեր անփոխարինելի դեր են կատարել այս շինության կառուցման և հիմնադրման մեջ:

Համալիրի շենքը ճարտարապետության եզակի օրինակ է  և առաջարկում է առավել հետաքրքիր լուծումներ: Նրա ինքնատիպությունը գնահատվել և գովաբանվել է անգամ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, իսկ 1987 թ-ին այն խումբը, որը ջանք չխնայեց այս կառույցը հնարավորինս կատարյալ շենք դարձնելու համար, ստացավ երկրի ամենաբարձր՝ ԽՍՀՄ մրցանակը՝ ինքնատիպ ճարտարապետության և պլանավորման լուծումների համար:

 

Կառույցի ամբողջական անունն է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»

Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի մահվանից անմիջապես հետո համալիրը նրա պատվին կոչվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր», քանի որ նա մեծ ներդրում է ունեցել այս շինության կառուցման և վերանորոգման մեջ: 

2008 թ. Հոկտեմբերի 31-ը նշվում է որպես Համալիրի երկորդ բացման օր:

Դահլիճներ

Շինությանը վերևից նայելիս առաջին միտքը որը գալիս է թռչունի գաղափարն է, որը կարծես փորձում է թևեր բացել և թռչել հայկական լեռների վրա: Շենքը նախատեսված է շուրջ 1200 անձի համար:

Ընդհանուր առմամբ համալիրն ունի հինգ դահլիճ. նախասրահ (ֆոյե), մարզադահլիճ, համերգասրահ, «Հայաստան» համաժողովի դահլիճ և «Արգիշտի» դահլիճ:

 

 

   Գագաթաժողովի վայրը