Ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում (Հայաստան) տեղի է ունենալու է ՖՄԿ մշտական խորհրդի նիստը, ՖՄԿ նախարարական համաժողովը և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչպես նաև դրանց զուգահեռ այլ ֆրանկոֆոն միջոցառումներ։
Վերոնշյալ միջոցառումների մասնակիցները և այն լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է գրանցվեն հատուկ հարթակում, որտեղ տարբեր ներգրավածություն ունեցող մասնակիցների հավատարմագրման հարցաթերթիկը տարբեր տեղեկատվություն է պարունակում:
Պատվիրակություններ
Պատվիրակությունների անդամների հավատարմագրման համար ԱԳՆ քարտուղարությունը համապատասխանաբար կուղարկի հավատարմագրման համար անհրաժեշտ մուտքանունն ու գաղտնաբառը, որը ստանալուց հետո հնարավոր կլինի մուտք գործել հավատարմագրման հարթակ՝ գրանցումն ավարտելու համար․
Պատվիրակության անդամների հավատարմագրման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
Արշալույս Բարսեղյանին
Հեռ․՝ 374 (0) 60 620 058
Էլ․ հասցե՝ a.barseghyan@mfa.am
Լրատվամիջոցներ
Նախարարական համաժողովը, գագաթաժողովը և դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել հետևյալ հղումով
http://sommetfrancophonie2018.site.calypso-event.net/accreditation_presse/accueil_presse.htm
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը և դրան զուգահեռ կայանալիք միջոցառումները լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
Շիրազ Հովակիմյանին
Հեռ․՝ +374 (0) 60 620 234
Էլ․ հասցե․՝ sh.hovakimyan@mfa.am
Հավատարմագրման հարթակը գործում է հուլիսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը: