ՖՄԿ առաքելությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը նպատակ ունի իր անդամ 84 երկրների ու կառավարությունների միջև (58 անդամ և 26 դիտորդ երկրներ) ստեղծելու ակտիվ համերաշխություն, մարմին տալու ճակատագրով կապված մի համայնքի, որը գիտակցում է լեզվական փոխանակումների, ֆրանսերենի և համամարդկային արժեքների  առաջարկած կապերն ու ներուժը։

ՖՄԿ-ն նպատակ ունի խթանել իր անդամ երկրների բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ օգնելով նրանց դառնալու իրենց իսկ զարգացման գլխավոր դերակատարները։ ՖՄԿ-ն աջակցում է իր անդամ երկրներին նրանց քաղաքականությունների մշակման ու համաձայնեցման գործում, և վարում է միջազգային քաղաքականություն ու բազմակողմ համագործակցությանը նպաստող գործունեություն՝ համապատասխան Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կողմից ուղենշված 4 մեծ առաքելությունների․

- Նպաստել ֆրանսերենի տարածմանը և մշակութային ու լեզվական բազմազանությանը,

- Նպաստել խաղաղությանը, ժողովրդավարությանը և Մարդու իրավունքների հարգմանը,

- Աջակցել կրթությանը, վերապատրաստմանը, բարձրագույն կրթությանը եւ հետազոտություններին,

- Զարգացնել կայուն զարգացման համար անհրաժեշտ համագործակցությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների ու կանանց ներգրավվածությանը, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիությանը ՖՄԿ-ի գործունեության բոլոր ոլորտներում։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) միջազգային հանրային իրավունքով օժտված իրավաբանական անձ է, որի նստավայրը գտնվում է Փարիզում (Ֆրանսիա)։ Այն ստեղծվել է 1970թ․ մարտի  20-ին, Նիամեյի կոնվենցիայով <<Մշակույթային և տեխնիկական համագործակցության գործակալություն>> անվան տակ։

ՖՄԿ կառուցվածքը

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ-ի բարձրագույն պաշտոնյան է։ Միկաել Ժանը ստանձնել է այս պաշտոնը 2014թ․ Դակարում (Սենեգալ) տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի որոշմամբ։

Գլխավոր քարտուղարը նշանակում է Համակարգող, որը լիազորված է իրագործել և համակարգել համագործակցություն ՖՄԿ անդամ երկրների միջև։ Ադամ Ուան ստանձնել է այս պաշտոնը 2015թ․:

ՖՄԿ-ի գործունեության հենքը  վերջինիս 3 քաղաքական ատյաններն են․ Գագաթաժողովը, որը Ֆրանկոֆոնիայի բարձրագույն ատյանն է և գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ պարբերությամբ, Ֆրանկոֆոնիայի նախարարական  խորհրդաժողովը (ՖՆԽ) և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը (ՖՄԽ)։

ՖՄԿ-ն ունի գործունեության մի շարք ծրագրային կամ օժանդակ ուղղություններ.
 

Այն ունի․

4  մշտական ներկայացուցչություններ.

- Ադիս-Աբեբայում, Աֆրիկայի Միրությանը և Աֆրիկայի ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովին առընթեր

- Բրյուսելում, Եվրամիությանն առընթեր

- Նյու-Յորքում և Ժնևում, ՄԱԿ-ին առընթեր
 

6 տարածաշրջանային գրասենյակներ

- Լոմեում (Տոգո), Արևմտյան Աֆրիկա տարածաշրջան

- Լիբրավիլում (Գաբոն), Կենտրոնական Աֆրիկա տարածաշրջան

- Հանոյում (Վիետնամ), Խաղաղօվկիանոսյան-Ասիական տարածաշրջան

- Պորտ-ո-Պրինցում (Հաիթի), Լատինական Ամերիկա և Կարիբյան տարածաշրջան

- Բուխարեստում (Ռումինիա), Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջան

- Անտանանարիվոյում (Մադագասկար), Հնդկական օվկիանոսի տարածաշրջան
 

Միջին հաշվով, 2010-2013 թթ. Քառամյակային ժամանակահատվածում OIF-ի տարեկան բյուջեն կազմել է 85 մլն եվրո, որից 75%-ը ուղղվել է կազմակերպության ծրագրերի իրականացմանը:

ՖՄԿ-ի ֆինանսական միջոցերը հիմնականում գոյանում են անդամավճարների, կամավորական կամ այլ հոսքերի միջոցով, որոնք կուտակվում են Միասնական բազմակողմ հիմնադրամում (ՄԲՀ)։ Այս հիմնադրամի միջոցով Ֆրանկոֆոնիան ֆինանսավորում է իր համագործակցության գործողությունները։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությունն ապահովում են նրա  աշխատակիցները։ Ավելի քան 300 կին և տղամարդ աշխատակիցներ աշխատում են ՖՄԿ նստավայրում Փարիզում, կամ տարբեր տարածաշրջանային կառույցներում։

 

ՖՄԿ կից կառույցները

ՖՄԿ-ն գործում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի(ՖԽՎ), Գագաթաժողովի 4 մասնագիտացված օպերատորների, այն են՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության(ՖՀԳ), TV5 հեռուստաընկերության, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ), Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարանի (ԱՍՀ), ինչպես նաև Ազգային կրթության նախարարների խորհրդաժողովի (ԱԿՆԽ) և Սպորտի ու Երիտասարդության հարցերով նախարարների խորհրդաժողովի (ՍԵՆԽ) հետ համաձայնեցված և համահունչ։

Նախ և առաջ ՖՄԿ-ի գործունեությունը հենվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա։ Գլխավոր քարտուղարը յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպում է Ոչ-կառավարական միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն Խորհրդաժողով։ 2012թ․ Ֆրանկոֆոնիայի ատյաններում հավատարմագրված էին 67 ոչ-կառավարական կազմակերպություններ և քաղհասարակության այլ օրգաններ։ Նրանք ծանոթացել են ՖՄԿ-ի մի շարք ծրագրերին և ներգրավված են դրանց իրականացման աշխատանքներում։

ՖՄԿ-ն համագործակցության պայմանագրեր է ստորագրել տարածաշրջանային և միջազգային մի շարք կազմակերպություններ հետ (ՄԱԿ, ԵՄ, Աֆրիկյան Միություն):

 

   ՖՄԿ առաքելությունը