Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան
Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ օգտագործվել է մոտ 1880թ.-ին, երբ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլյուն այն գործածության մեջ դրեց նկարագրելու այն մարդկանց և պետությունների խումբը, որոնք խոսում են ֆրանսերեն: Փոքրատառով ֆրանկոֆոնիան ի նկատի ունի մարդկանց, ովքեր խոսում են ֆրանսերեն, իսկ մեծատառով Ֆրանկոֆոնիան նկարագրում է ինստիտուցիոնալ համակարգը, որը կանոնակարգում է ֆրանկոֆոն երկրների միջև հարաբերությունները:
274 միլիոն լեզվակիրներ
Ֆրանկոֆոնիան առաջին հերթին այն կանայք և տղամարդիկ են, ովքեր խոսում են ընդհանուր լեզվով՝ ֆրանսերենով: 2014թ. ֆրանսերեն լեզվի վերաբերյալ վերջին ուսումնասիրությունը հաշվարկում է մոտ 274 միլիոն լեզվակիրների հինգ մայրցամաքներից:
XX դարի առաջին տասնամյակներից ի վեր սկսում են տեղեկանալ ընդհանուր լեզվական տարածքի գոյության մասին, որը նպաստում է փոխանակմանը և փոխադարձ հարստացմանը: Այդ ժամանակվանից ի վեր ձևավորվել են բազմաթիվ ասոցիացիաներ և խմբավորումներ՝ նպատակ ունենալով օրեցօր կյանքի կոչել ֆրանկոֆոններին: Այդ կազմակերպություններից են մասնագիտական ասոցիացիաները, գրողների խմբավորումները, գրախանութների ցանցերը, համալսարանները, լրագրողները, իրավաբանները, ՀԿՆ-ները և, իհարկե, ֆրանսերենի ուսուցիչները:
Ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիա
1970թ.-ից և մշակութային ու տեխնիկական համագործակցության գործակալության ստեղծումից ի վեր, որն այսօր վերածվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնները կարող են ապավինել ինստիտուցիոնալ համակարգի վրա, որը միտված է խթանելու ֆրանսերեն լեզուն և 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների և կառավարությունների ղեկավարների փոխհամագործակցությունը:
Այս մեխանիզմը ֆիքսված է Ֆրանկոֆոնիայի կանոնադրությամբ, որն ընդունվել է 1997թ. Հանոյի (Վիետնամ) գագաթաժողովի ժամանակ և վերանայվել է 2005թ. Անտանանարիվոյում (Մադագասկար) Նախարարական համաժողովի ժամանակ:
Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողով- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով- որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ և որոշում կայացնող բարձրագույն քաղաքական մարմինն է:
Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը այս կառույցի առանցքային դերակատարն է: Միկաել Ժանը նշանակվել է այս պաշտոնում 2014թ. Դակարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությունն իրականացնում է չորս գործակալությունների միջոցով.
-
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը
-
ԹիՎի 5 Մոնդը, միջազգային հեռուստաալիքը
-
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան
-
Ալեքսանդրիայում Սենգորի անվան համալսարանը
Ֆրանկոֆոնիան ունի նաև խորհրդատվական մարմին՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:
Ֆրանկոֆոնիայի կանոնադրությունը
Ֆրանկոֆոնիայի Կանոնադրությունը ֆրանկոֆոն ինստիտուցիոնալ շրջանակի իրավական աջակցությունն է: Այն ընդունվել է Ֆրանկոֆոնիայի յոթերորդ Գագաթաժողովի ժամանակ (1997 թ. Նոյեմբերի 14-16, Հանոյ, Վիետնամ) և վերանայվել է 21-րդ Նախարարական համաժողովի ժամանակ (2005 թ. Նոյեմբերի 23-ին, Անտանանարիվո, Մադագասկար):
Նպատակներ | Առաքելություններ |
Ֆրանկոֆոնիայի նպատակներն ամրագրված են Կանոնադրության մեջ. | Ֆրանկոֆոնիայի առաքելությունները ամրագրված է Ռազմավարական ուղենիշերը սահմանող փաստաթղթի մեջ. |
- ժողովրդավարության հաստատում և զարգացում, - հակամարտությունների կանխարգելման, կառավարման և լուծման, ինչպես նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանություն, - մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության խթանում, - փոխադարձ գիտելիքների հիման վրա մարդկանց փոխադարձ մերձեցում, - համերաշխության ամրապնդումը բազմակողմ համագործակցության միջոցառումների միջոցով` տնտեսությունները խթանելու համար, - կրթության և ուսուցման խթանում: |
-Խթանել ֆրանսերեն լեզուն և մշակութային ու լեզվական բազմազանությունը, -Խթանել խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, -Աջակցել կրթությանը, վերապատրաստմանը, բարձրագույն կրթությանը եւ հետազոտություններին,
|
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողով
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը Ֆրանկոֆոնիայի երեք կանոնադրական մարմիններից է (հոդված 2) Գագաթաժողովի և Ֆրանկոֆոնիայի Մշտական Խորհրդի հետ միասին:
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը ամեն տարի հանդիպում է Գագաթաժողովի քաղաքական շարունակականության ապահովման համար: Անդամ և դիտորդ պետությունները և կառավարությունները Գագաթաժողովում ներկայացված են իրենց արտաքին գործերի նախարարի կամ Ֆրանկոֆոնիայի գծով նախարարի մակարդակով:
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի առաքելությունն է ապահովել գագաթաժողովում ընդունված որոշումների իրականացումը և նախապատրաստել հաջորդ գագաթաժողովը: Այն արտահայտում է ֆրանկոֆոնիայի բազմակողմ գործողությունների հիմնական գծերը: