Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես 2018

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես․ Հայաստան 2018․ Ժամանակից արվեստի հնչեղ ուղենիշերը

2018 թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ը

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ընթացքում Երևանը կբացի իր դռները ժամանակակից արվեստի համար։ <<Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես․ Հայաստան 2018․ Ժամանակից արվեստի հնչեղ ուղենիշերը>> ցուցահանդեսին կմասնակցեն հինգ տասնյակից ավելի միջազգային համբավ ունեցող արվեստագետներ, որոնք հադես կգան քաղաքի կենտրոնի յոթ տարբեր վայրերում սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ը: Ցուցահանդեսը նվիրված է հայկական պետականության վերականգնման 100-ամյակին:

Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այս ցուցահանդեսը աննախադեպ է, քանի որ այն ընդգրկելու է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառները՝ գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, վիդեո-արվեստ, ներկայացումներ, որը հնարավորություն կընձեռի երկխոսություն հաստատել տարբեր երկրներից մեծ թվով միջազգային համբավ ունեցող արվեստագետների միջև, որոնք կներկայացնեն իրենց գործերը տեղում և կմասնակցեն բազմաթիվ դասընթացների արվեստի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Այն նպատակ է հետապնդում ընդգրկել հնարավորինս լայն տարածություն և ներգրավվել մշակութային քննարկումների մեջ, ինչպես նաև բացահայտել մշակութային երկխոսության նրա առաքելությունը: Այդ առնչությամբ, այն ուղեկցվելու է քաղաքի այնպիսի կարևորագույն մշակութային կենտրոնների ներգրավմամբ, ինչպիսիք են՝ Նորարական փորձառական արվեստի կենտրոնը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, ՀԱՅ-ԱՐՏ Մշակութային կենտրոնը, հայ արվեստագետների միությունը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:   

Մազդակ Ֆաիզինայի, Մարինա Հակոբյանի և  <<Շաուլա միջազգային>> ՍՊԸ կողմից կազմակերպված <<Ժամանակից արվեստի հնչեղ ուղենիշերը>> խորագրով  ցուցահանդեսը անցնելու է Հայաստանի Հանրապետության, Կանադայի կառավարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության <

Ցուցադրությունը ի հայտ է բերում նոր զգացմունքների փունջ՝ ծնված արվեստագետների երևակայությունից, որոնք ընկալում են աշխարհը ըստ իրենց ինքնության և սոցիալական պատկանելության և ստեղծում են պատկերներ, որոնք համահունչ են կամ հակադրության մեջ են տարբեր արվեստագետների ստեղծագործությունների հետ, դինամիկ և անհավատալի կապվածությամբ:

Ցուցադրությունը ներառելու է նաև <<Ժամանակակից արվեստի բաց հնչյուններ>> նախագիծը, որը իրականցվում է բաց՝ առցանց հայտերի տեսքով և որի մասնակիցների վերջնական ընտրությունը իրականացվում է համակարգողների կողմից: Այն կանցկացվի հայ արվեստագետների միության շենքում, որտեղ ներկայացված կլինեն հետևյալ արվեստագետները՝ Արամ Դանիելյան (Հայաստան), Զաք Դեմիրճյան (Հայաստան), Անուշ Ղուկասյան (Հայաստան), Աննա Գրիգորյան (Հայաստան), Աննա Հարությունյան (Հայաստան), Աշոտ Հարությունյան (Հայաստան), Թեհմինե Հարությունյան (Հայաստան), Արթուր Հովհաննիսյան (Հայաստան), Արամ Իսաբեկյան (Հայաստան), Թարամարկազ ժոզեթ (Շվեյցարիա), Զարա Մանուչարյան (Հայաստան), Լիլիթ Մելիքյան (Հայաստան), Փարավոն Միրզոյան (Հայաստան), Մերի Մուն (Հայաստան), Լոգո Օլուամույա Ադեյեմի (Նիգերիա), Ալեսսանդրո Պիցցո (Իտալիա), Մարիա Սալմասիան (Հայաստան), Արշակ Սարկիսյան (Հայաստան)։

Բացի այդ, կրթական մասը ներկայացնելու է բազմաթիվ դասընթացներ Հայաստանի այնպիսի առանցքային արվեստագիտական ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Բացի դրանից, կամասնակցեն նաև Ռոբերտո Փյուգլիեզը, Ռոլան Էմիլը և Աբդուլաե Դիարասուբան և Վիկտոր Էիկհամենորը: 

Ցուցադրությունը ունենալու է պաշտոնական ծրագիր՝ անգլերեն, երկու մասով՝ Մանֆրեդի Էդցիոնի հրատարակությամբ, որից երկու բացման բաժինները պատրաստվել են Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի մշակույթի նախարարի, համակարգողներ Մազդակ Ֆաիզնիայի ու Մարինա Հակոբյանի և <<Շաուլա ինտերնեշնլ>> ՍՊԸ-ի կողմից: Առաջին հատորը նվիրված է <<Ժամանակակից արվեստի հնչեղ ուղենիշեր>> ցուցահանդեսին, իսկ երկրորդը՝ <<Ժամանակակից արվեստի բաց հնչյուններ>> նախագծին։ 

Շնորհակալություն Վահե Գաբրաչեյին և Ժնևյան <<Հայաստան>> հիմնադրամին 

Ցուցահանդեսի տվյալներ

Անվանում՝ Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես․ Հայաստան 2018․ Ժամանակակից արվեստի հնչեղ ուղենիշները

Համակարգողներ՝ Մազդակ Ֆաիզնիա և Մարինա Հակոբյան

Ամսաթիվ՝ 2018թ. սեպտեմբերի 25 - հոկտեմբերի 25

Բացում՝ սեպտեմբերի 28, ուրբաթ, 19:00, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստան, Երևան, Արամի 1 փողոց

Վայր

  • Հայաստանի ժամանակակից արվեստի փորձարարական կենտրոն, Հայաստան, Երևան, Բյուզանդ 1/3 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի-կիրակի 11:00-17:00
  • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Հայաստան, Երևան, Զարոբյան 3 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 11։00-17։00, շաբաթ 11։00-16։30
  • Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստան, Երևան, Թամանյան 10 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի-հինգշաբթի, 11։00-17։00, ուրբաթ-կիրակի, 10։00-20։00
  • ՀԱՅ-ԱՐՏ Մշակութային կենտրոն, Հայաստան, Երևան, Մաշտոցի պողոտա, 7ա
  • Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 11։00-17։00
  • Հայ արվեստագետների միություն՝ Հայաստան, Երևան, Աբովյան 16 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի-կիրակի, 11։00-17։00
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստան, Երևան, Թումանյան 54 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 10։00-18։00
  • Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայաստան, Երևան, Մելիք-Ադամյան 2/2 փողոց
  • Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00

Կատալոգ Մանֆրեդի Էդցիոնի՝ անգլերեն լեզվով, որից երկու բացման բաժինները պատրաստվել են  Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի մշակույթի նախարարի, համակարգողներ Մազդակ Ֆաիզնիայի ու Մարինա Հակոբյանի և <<Շոլա ինտերնեշնլ>> ՍՊԸ-ի կողմից:

Մուտքն անվճար է

Մանրամասն տեղեկությունների համար գրել կամ զանգել info@icaearmenia.org - Հեռ. +374 77 25 09 18

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի պաշտոնական կայքէջ՝ www.icaearmenia.org

Ֆեյսբուք՝ ICAE2018 - Ինստագրամ՝ ICAE2018

Պաշտոնական հեշթեգ՝ # ICAE2018

Մամլո ծառայության գրասենյակ Իտալիայում՝

IBC Irma Bianchi Communication

Հեռ․ +39 02 8940 4694 - բջջային + 39 328 5910857 - info@irmabianchi.it

տեքստեր և նկարներ www.irmabianchi.it

Մամլո ծառայության գրասենյակ Հայաստանում

ՀԲԸՄ Հայաստան

Հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու՝ Նարինե Հայրապետյան

Հեռ․+374 77 59 99 61- narineh@agbu.am

 

   Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես 2018