Տնտեսական Ֆորում

«2018թ. հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 9-10-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո»:  

Ֆորումի նպատակը

2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ և բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաև հակազդել գլոբալ տնտեսական և ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»: Առաջադրված նպատակներն իրականացնելու գործում նշանակալի է մասնավոր հատվածի դերը: Գագաթնաժողովի տնտեսական ուղղությունը և անդամ պետությունների միջև կայուն տնտեսական համագործակցությունը առավել զարգացնելու համար տնտեսական ֆորումը նպատակ ունի՝

  • Ձևավորել Ֆրանկոֆոնիայի ամենամյա տնտեսական ֆորումի ձևաչափ
  • Առաջադրել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությունից բխող տնտեսական համագործակցության ընդհանուր հեռանկարներ
  • Ձևավորել փոխադարձ ներդրումների և համագործագցության բարենպաստ պայմաններ
  • Ստեղծել և զարգացնել ֆրանկոֆոն գործարարների և միջազգային կազմակերպությունների ինստիտուցիոնալ և մասնագիտական ցանց 
  • Ձևավորել անդամ պետությունների` բարձր տեխնոլոգիաների նախարարների ցանց

Ձևաչափը և Թեմաները

9 հոկտեմբերի, 2018թ․

Երևանի տնտեսական ֆորումի առաջին օրը կազմակերպվելու են գործարար այցելություններ։

Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք էքսպո»-ն, որն ընդունում է տարեկան ավելի քան 70,000 այցելուի, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ողջ աշխարհից։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայկական խմիչքներով, հնարավորություն կունենան շրջայց կատարելու «Արարատ» և «Արմենիա վայն» գործարաններում, որտեղ կոնյակի և գինու պատրաստման գործընթացի ներկայացմանը զուգահեռ կկազմակերպվի հատուկ համտես-միջոցառում։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից մասնակիցներին կտրվի պաշտոնական ընթրիք:

10 հոկտեմբերի, 2018թ․

Երևանի տնտեսական ֆորումի երկրորդ օրը կմեկնարկի պաշտոնական բացման արարողությամբ, որին կհաջորդեն զուգահեռաբար ընթացող 3 թեմատիկ նիստեր։

Ողջույնի խոսք

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժան

 

Հրավիրյալ բանախոսների նստաշրջաններ

Հրավիրյալ բանախոսները կներկայացնեն Երևանի տնտեսական ֆորումի թեմաները.

1. 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան

2. Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ

3. Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները

Թեմատիկ քննարկումներ

Հրավիրյալ բանախոսների կողմից ֆորումի հիմնական թեմաների ներկայացումից հետո կանցկացվեն երեք համաժամանակյա թեմատիկ քննարկումներ․

1. Արդյունաբերական չորրոդ հեղափոխությունը և աշխատանքի ապագան

  • Իրերի արդյունաբերական ինտերնետ (IIOT)․ մարտահրավերներ և լուծումներ
  • Ավտոմատացված տնտեսության էվոլուցիան. անմարդ մեքենաներ
  • Բլոկչեյն տեխնոլոգիաներ. բիզնես և ինովացիա
  • Ոչ ֆորմալ կրթության դերը համաշխարհային աշխատաշուկայի վերափոխման գործում

2. Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի
տնտեսությունների

  • Արդիականացնելով տնտեսության ավանդական ճյուղերը. դեպի խելացի գյուղատնտեսություն
  • Ենթակառուցվածքների զարգացումը՝ տնտեսության զարգացման միջոց
  • Կայուն էներգետիկան՝ ներառական զարգացման գրավական
  • Մասնավոր սեկտորի ֆինանսավորման հարացույցի փոփոխություն

3. Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները

  • Ֆրանկոֆոնիայի դերը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական զարգացման գործում
  • Բիզնեսը բիզնեսին. խթանելով տնտեսական աճը և մրցակցայնությունը առևտրի միջոցով
  • Ներդրումների և արտահանման խթանում. թիրախային շուկաներում հաստատվելու հաջողության պատմություններ
  • Ազատ առևտրի գոտիները` տնտեսական աճի խթան

Փակման արարողություն

  • Հայաստանի Հանրապետության վարչապես Նիկոլ Փաշինյանի փակման ելույթը
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փակման ելույթը
  • Երևանի տնտեսական ֆորումի հռչակագրի ընդունում
  • Մասնակից ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի կնքում
  • Գործարար կապերի հաստատում

Տեխնիկական Ինֆորմացիա

Ֆորումը երկլեզու է` ֆրանսերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Կազմակերպիչները ուրախ կլինեն մասնակիցներին տրամադրել Երևանի տնտեսակական ֆորումի գրանցմանը կամ հայեցակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:

   Տնտեսական Ֆորում