Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնական այցը Հայաստան
11.09.2018

Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը մասնակցեց Երիտասարդ ֆրանկոֆոնների ֆորումի բացմանը, որը կազմազմակերպվել էր Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Մինչ Ֆորումի անցկացման վայր՝ Picsart Armenia ժամանելը, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

   Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնական այցը Հայաստան