Ֆրանկոֆոնիայի մեծ համերգ ՄԱԿ-ում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
11.04.2018

Վերադարձ Ֆրանկոֆոնիայի մեծ համերգի հետաքրքիր դրվագներին, որը տեղի է ունեցել մարտի  13-ին՝ ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների հաջորդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի պատվին։

ՄԱԿ-ի Ժողովների հայտնի դահլիճում, իրենց տաղանդով ու հայկական մշակույթին կապվածությամբ հայտնի բազմաթիվ արվեստագետներ հիացրեցին հանդիսատեսին իրենց կատարումներով։

Շառլ Ազնավուր։ Կատարյալ և լիարժեք արվեստագետ լինելով, Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի միջազգային ճանաչում վայելող  կարևոր ներկայացուցիչներից է։ Ծնված լինելով 1924թ․, Փարիզում, հայ փախստականների որդին շուտով հետաքրքրվում է երաժշտությամբ և թատրոնով։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն արդեն 9 տարեկան հասակում որոշում է վերցնել բեմական կեղծանուն՝ Շառլ Ազնավուր։ 1946թ․ նրան նկատում է Էդիթ Պիաֆը, իսկ կարճ ժամանակ անց նա սկսում է իր համերգային շրջագայությունը  Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Նա աշխատել է նաև բազմաթիվ հայտնի արվեստագետների հետ, որոնց թվում էին Ջուլիետ Գրեկոն, Գիլբերտ Բեկոն, Մորիս Շեվալիեն և նույնիսկ Ջոնի Հոլիդեյը։ Կատարողի կարգավիճակով նրան հայտնիություն բերեց «J’me voyais déjà» երգը 1960թ․, որը առաջին անգամ կատարվել Ալհամբրա բեմի վրա։ Մեծ արագությամբ նա շարունակում է հաջողություններ գրանցել իր «Et pourtant», «For Me Formidable», «Emmenez-moi», «Désormais» et «La Bohème» երգերով և շուտով  ճանաչվում է «Դարի էստրադային երգիչ»։ Այդ ժամանակից ի վեր նա ավելի լայն ճանաչում է ստանում` բազմապատկելով իր համաշխարհային շրջագայությունների թիվը։ 1989թ․, Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժիc անմիջապես հետո, այդ աղետի զոհերի համար օգնության հիմնադրամ ստեղծելու նպատակով նա 28 այլ երգիչների ու դերասանների հետ ձայնագրում է «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը։ Այդ ժամանակից ի վեր նրա նրա անունն է կրում Երևանի հրապարակներից մեկը։

Անդրե Մանուկյան։ Հեղինակ-կատարող, գործիքավորող, ջազ դաշնակահար, դերասան, ռադիո և հեռուստահաղորդավար Աբդրե Մանուկյանն էլեկտրոնային երաժշտության սիրահար է, ով տարիների ընթացքում իրեն երաշխավորել է որպես տաղանդներ բացահայտող անձնավորություն։ Նա համագործակցել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են Լիան Ֆոլին, Շառլ Ազնավուրը, Միշել Պետրուչչիանին, Գիլբերտ Բեկոն, ինչպես նաև Ֆրեդդի Զուչեն։

Արմել Խուրդոյան: Ավարտելով Փարիզի Օպերայի լիրիկական դասընթացները, իր առաջին բեմելներն ունենում է 2009թ․  Սանկտ-Պետերբուրգի Օպերայի և բալետի թատրոնում Սիրո կերպարում (Ոդիսևս, Գլյուկ)։ Այդ պահից ի վեր, նա փայլել է Եվրոպայի ամենահեղինակավոր օպերաներում և թատրոններում։ 2014թ․ Արմել Խուդոյանն  Ադամիի լիրիկական արտիստ անվանակարգում ճանաչվել է տարվա հայտնություն։ .

Տիգրան Համասյան։ Ջազ երաժշտության հզորությունը և իր հայրենի Հայաստանի հարուստ ժողովրդական երաժշտությունն իրար հյուսելու կարողությամբ, երիտասարդ երգահան և դաշնակահար  Տիգրան Համասյանը իր սերնդի բացառիկ և տարբերվող արվեստագետներից է։ Արդեն 30 տարեկանում, նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց շարքում առանձնանում են 2013թ․ Մոնտրոյի Ջազ փառատոնի լավագույն դաշնամուր մրցանակը, 2006թ․ Thelonious Monk Jazz դաշնամուրային մրցույթի մեծ մրցանակը, 2015թ․ Հյուսիսային ծովի ջազ փառատոնի  Paul Acket մրցանակաբաշխություն և 2016թ․ Գերմանիայի արձագանք մրցույթի միջազգային լավագույն դաշնամուրային ալբոմ մրցանակները։

Թումանյանի քառյակ։ Հայկական կամերային երաժշտության պահապան Թումանյան  քառյակը ներառում է Փարիզի Օպերայի, Ռադիո-Ֆրանսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և փարիզյան այլ հեղինակավոր կրթօջախների տաղանդավոր շրջանավարտների։ Հիմնված լինելով ջութակահար Դավիթ Հարությունյանի կողմից, խումբն ինքն է ստեղծել իր երգացանկը, հիմք ընդունելով ժողովրդական երաժշտության ծագումնաբանությունը և Խաչատրյանի շատ հայտնի գործերի նոր մոտեցումները։ Թումանյան քառյակը պարբերաբար հրավիրում է տարբեր հորիզոններ  և պատմական Հայաստանի մի շարք վայրերի ժողովրդական երաժշտության վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեցող երաժիշտների՝ իր երաժշտության ոչ դասական հնչյունները հարստացնելու նպատակով։

 

   Ֆրանկոֆոնիայի մեծ համերգ ՄԱԿ-ում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ